Այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Իսրայելի զինված ուժերը ավիրահարվածներ են հասցրել Դամասկոսին:
SANA լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրներին, մանրամասնել է, որ «այսօր առավոտյան՝ Սիրիայի ժամանակով 4:20-ին, Իսրայելի ԶՈՒ-ն օկուպացված Գոլանի օդային տարածքից հրթիռներով հարվածներ է հասցրել Դամասկոսին»:
Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է արձակված հրթիռների մեծ մասը: Վիրավորվել է մեկ քաղաքացի, պատճառվել է նյութական վնաս:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Իսրայելը հրթիռակոծել էր Դամասկոսը: Պատճառվել էր միայն նյութական վնաս: