Իրանի հոգևորականները շարունակում են դատապարտել Ադրբեջանում կրոնական սրբությունների անարգումը

114

Իրանի հոգևորականները շարունակում են դատապարտել Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ հետապնդումները և կրոնական սրբությունների անարգումը:

Արևելյան Ատրպատական նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, դատապարտելով Ադրբեջանում կրոնական սրբությունների անարգումը, այդ երկրի իշխանություններին կոչ է արել պատժել այդ արարքը կատարած մարդկանց:

«Ցանկանում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը թույլ չտա, որ աշխարհում շիայաբնակ երկրորդ երկրում անարգեն իսլամի սրբությունները և հույս ունենք, որ Ադրբեջանի կառավարությունը հնարավորինս շուտ համապատասխան արձագանք կցուցաբերի այն մարդկանց նկատմամբ, ովքեր անարգել են իսլամի սրբությունները»,- ասել է հոգևորականը:


Իր հերթին «Ուսանողների իսլամական միության» հյուսիսարևմտյան գրասենյակը նույնպես հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանում կրոնական սրբությունների անարգումն ու Իրանի ԱԳՆ-ին կոչ արել ավելի ակտիվ լինել և աջակցել Ադրբեջանի շիաներին, թույլ չտալ նրանց ավելի շատ ճնշել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի «Մուսուլմանական միություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն հացադուլ էր սկսել՝ բողոքելով ոստիկանների կողմից հավատացյալներ նկատմամբ կիրառվող շարունակական բռնության ու Ալլահին վիրավորելու դեմ: Նրա հացադուլին միացել էին մի շարք այլ բանտարկյալ հավատացյալներ: