26-08-2026 / 09:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին տարում Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել. Լապիդ

2022/06/24 11:48
Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը ողջունել է անվտանգության ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը՝ օգնելով կանխել իսրայելցիների առևանգման և սպանության՝ Իրանի փորձերը: Այս մասին Լապիդը հայտարարել է Անկարա կատարած այցի ընթացքում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի  հետ հանդիպման ժամանակ:

Անկարայում կայացած բանակցություններից հետո Լապիդն ասել է, թե  Իսրայելը վստահ է, որ Անկարան «գիտի, թե ինչպես պատասխանել իրանցիներին՝ թուրքական հողում իսրայելցի զբոսաշրջիկներին վնասելու շարունակական փորձերից հետո»:

«Իսրայելի քաղաքացիների կյանքը փրկվել է Իսրայելի և Թուրքիայի միջև անվտանգության և դիվանագիտական համագործակցության շնորհիվ»,- հայտարարել է Լապիդը:

Հաղորդվում է, որ Անկարայում գտնվելու ժամանակ Լապիդը հանդիպել է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ: Ըստ իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝  նրանք քննարկել են Իրանի հարձակման ենթադրյալ ծրագրերը խափանելու ջանքերը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրի անվտանգության ուժերը ձերբակալել են մի քանի մարդկանց, ովքեր իբր աշխատում էին իրանական հետախուզական խմբում, որն էլ ծրագրել էր սպանել կամ առևանգել իսրայելցի զբոսաշրջիկներին Ստամբուլում:

«Վերջին տարում Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել»,- հավելել է Լապիդը։

«Մենք սկսեցինք քննարկումներ անցկացնել մոտ ապագայում դեսպանների վերադարձի, տնտեսական և քաղաքական երկխոսության բարելավման շուրջ»։

Իր հերթին Չավուշօղլուն Լապիդին հաջողություն է մաղթել առաջիկայում վարչապետի պաշտոնը ստանձնելու գործում:

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը լուծարվել է: Իսկ երկրի արտգործնախարար Յաիր Լապիդը կփոխարինի վարչապետ Նաֆթալի Բեննեթին՝ ժամանակավոր կառավարության գլխավորությամբ:

Նախորդ Լուրը

Մեկնարկել են Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը

Հաջորդ Lուրը

ԵՄ ներկայացուցիչը ժամանելու է Իրան

Այլ Լուրեր

ԱՄՆ

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó
Միջազգային

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ ներկայացուցիչը ժամանելու է Իրան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)