Իրանը բարձր է գնահատում Իրաքի կառավարության և ժողովրդի ջանքերը ապստամբության հաղթահարման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտգործնախարարությունը՝ Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ:
Համաձայն հայտարարության՝ Իրանն Իրաքի ներկայիս ճգնաժամի լուծումը տեսնում է կառուցողական երկկխոսության միջոցով, որը ամուր հիմք կստեղծի նոր կառավարության ձևավորման համար։
Հայտարարությունում նշվել է, որ Իրանը ցանկանում է տեսնել կայուն, անվտանգ Իրաք, որը կառուցողական դեր կխաղա տարածաշրջանային զարգացումներում։






