Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն հայտարարել է, որ Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը:
«Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի»,- ասել է նա:
Ջալալզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ՝ հավելելով, որ վերջին զարգացումներն Իրանում ուսումնասիրվում են:
Ավելի վաղ իրանցի պաշտոնյաները զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության սարսափելի հետևանքների և Իրանի կոշտ արձագանքի վերաբերյալ՝ նշելով, որ դա Թեհրանի կարմիր գիծն է: