13-05-2025 / 13:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022. Կանոններ, որոնք ֆուտբոլասերները պետք է իմանան Կատար այցելելուց առաջ

2022/10/04 16:02
Հասարակություն, Մերձավոր Արևելք

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարի մեկնարկին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել:

Ֆուտբոլի խոշորագույն մրցաշարը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: Սա առաջին անգամն է, երբ մրցաշարը հյուրընկալելու է մերձավորարևելյան երկիր՝ Կատարը: Երկրպագուներն աշխարհի տարբեր ծայրերից մեկնելու են Կատար՝ մասնակցելու մեկամսյա մրցաշարին:

Սակայն կան հստակ կանոններ, որոնց ֆուտբոլասերները պետք է հետևեն մրցաշարի ընթացքում:

COVID-19

Աշխարհի գավաթ 2022-ի խաղերը դիտելու համար անհրաժեշտ է Կատար մուտք գործել՝ ունենալով COVID-19-ի բացասական թեստ: Այս կանոնը կիրառվում է՝ անկախ նրանից այցելուները պատվաստված են, թե ոչ։

6 տարեկանից բարձր երկրպագուները պետք է բացասական թեստը կատարեն Կատար մեկնելուց 48 ժամ առաջ: Կատարում հասարակական տրանսպորտով երթևեկելիս երկրպագուները պետք է նաև դիմակ կրեն:

Առողջական ապահովագրություն

Կատար այցելուները պետք է վճարեն մոտ 13 դոլար առողջական ապահովագրության համար: Վիզան երկարաձգելու դեպքում ապահովագրության վճարը դարձյալ 13 դոլար է արժենալու:

Հայյա քարտեր

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է երկիր մուտք գործել 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո, պետք է դիմի Հայյա քարտի համար: Դա անհատականացված փաստաթուղթ է, որը տրվելու է երկրպագուներին և պահանջվելու է նրանցից խաղերին ներկա գտնվելու համար:

Այս քարտերով երկրպագուները Կատարում հնարավորություն են ունենալու անվճար օգտվել հասարակական տրանսպորտից՝ այդ թվում մետրոյից և ավտոբուսներից:  

Սոցիալական կանոններ

Կատարում երկրպագուները կարող են ալկոհոլային ըմպելիքներ գնել «լիցենզավորված բարերից և ռեստորաններից»:Կառավարությունը վերջերս հայտարարել է, որ ալկոհոլային ըմպելիքների գնման որոշ սահմանափակումներ մեղմացվել են մրցաշարի ընթացքում: Մասնավորապես, գարեջուրը հասանելի կլինի երեկոյան ժամը 18.30-ից հետ՝ երկրպագուների շրջանում և 8 մարզադաշտերում ֆուտբոլային հանդիպումներից առաջ և հետո:

Խաղի տոմսերը ներառում են շամպայն, գինի, կոնյակ և գարեջուր: Դրանք վաճառվում են երկրպագուներին դեռևս 2021 թվականի փետրվարից՝ որպես «պրեմիում խմիչքներ»: Իսկ հասարակական վայրերում ալկոհոլային ըմպելիքներ օգտագործելը դեռևս արգելված է:

Հագուստ

Երկրպագուներին խորհուրդ է տրվել հագնվել «համեստ»՝ ուսերը ծածկած։ Խորհուրդ չի տրվում կրել շորտեր կամ անթև վերնաշապիկներ:

Ծխելը

Թեև Կատարում ծխախոտի օգտագործումն օրինական է, սակայն արգելված է հանրային բոլոր վայրերում՝ ներառյալ թանգարաններում, սպորտային ակումբներում, առևտրի կենտրոններում և ռեստորաններում: Խախտողները տուգանվելու են:

Էլեկտրոնային ծխախոտների ներկրումը, գնումը և օգտագործումը Կատարում արգելվել է դեռևս 2014 թվականից, իսկ իրավախախտները պատժվելու են մինչև երեք ամիս ազատազրկմամբ և մոտ 2750 ԱՄՆ դոլարի տուգանքով:

Նշենք, որ ֆուտբոլի ամենամեծ մրցաշարը մեկնարկելու է Դոհայի Ալ-Բեյթ մարզադաշտում՝ Կատարի և Էկվադորի հավաքականների միջև խաղով:

Ուշագրավ է, որ մինչ օրս վաճառվել է ավելի քան 2 միլիոն տոմս:

Նախորդ Լուրը

Զարմանալի չէ, որ ԱՄՆ-ը աջակցում է ժողովրդավարական Հայաստանին՝ ի հակադրություն ավտորիտար Ադրբեջանի. Time

Հաջորդ Lուրը

Վրաստանի նախկին վարչապետի կարողությունը զգալի թվով կրճատվել է

Այլ Լուրեր

Ադրբեջան

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Մերձավոր Արևելք

Արամ Ա-ն և Լիբանանում ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններ

13/05/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի նախկին վարչապետի կարողությունը զգալի թվով կրճատվել է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)