20-11-2025 / 00:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հրեաները տոնում են իրենց ամենասրբազան տոնը՝ «Քավության օրը»

2022/10/05 17:07
Հասարակություն, Մերձավոր Արևելք

Հոկտեմբերի 4-ից հրեաները տոնում են Յոմ Կիպուրը՝ «Քավության օրը», որը համարվում է եբրայական օրացույցի ամենասրբազան տոնը: Այն նշվում է 25 ժամյա ծոմապահությամբ:

Ըստ հրեական ավանդույթի՝ Յոմ Կիպուրի ծագումը կապված է հետևյալ իրադարձության հետ: Երբ Մովսեսը Տասը պատվիրաններով իջնում է Սինա լեռից, տեսնում է, որ Իսրայելի ժողովուրդը ոսկե հորթին  է երկրպագում: Նա զայրանում է, կոտրում հուշատախտակները, ապա դարձյալ բարձրանում է Սինա լեռը՝ իր և ժողովրդի համար Աստծուց ներում խնդրելու:

Տոնի իմաստը հետևյալն է. ներում խնդրել այն սխալների համար, որոնք մարդիկ գործում են գիտակցաբար կամ անգիտակցաբար անցած տարվա ընթացքում:

Հին ժամանակներում Յոմ Կիպուրը միանգամայն տարբեր կերպ էին տոնում՝ կապված շատ բարդ կանոնների և սովորույթների հետ: Սրանց շարքում էին բազմաթիվ զոհաբերություններ, ծեսեր, ինչպիսիք են օրինակ այծին ժայռից նետելը: Ըստ ավանդույթի՝ այծը իր հետ տանելու էր հրեա ժողովրդի մեղքերը (այստեղից էլ «քավության նոխազ» տերմինի ծագումը):

Սակայն ծեսերը չեն պահպանվել, թեև դրանք հիշատակվում են Յոմ Կիպուրի աղոթագրքերում:Տոնը նշում են ծոմապահությամբ, որը տևում է 25 ժամ:

Նշենք, որ ծոմապահության կանոնները բավականին ընդարձակ են և բարդ:

Օրինակ, արգելվում են ստեղծագործական աշխատանքը և էլետրոնիկայի օգտագործումը: Արգելվում է նաև ցնցուղ ընդունելն ու ձեռքերը ամբողջությամբ լվանալը, դեզոդորանտ օգտագործելը, կաշվե հագուստներ, զարդեր կրելը, ինչպես նաև ամուսնական հարաբերություններ ունենալը։

Հրեաները տոնին ավանդաբար սպիտակ են հագնում, ընդ որում Աշքենազի հրեաները աղոթքների ընթացքում կրում են սպիտակ վերարկու, որը հայտնի է «կիտել» անվամբ:

Գոյություն ունեն նաև այլ սովորույթներ, ինչպիսին է «քավության պրակտիկան» (կապարոտ), երբ մարդիկ իրենց գլխավերևում  հավի են տարուբերում՝ նախքան այն մորթելը: Հրեաները հավատում են, որ այս կերպ մարդիկ իրենց մեղքերը փոխանցում են հավին: Շատերը, սակայն, հավի փոխարեն հաճախ փող են օգտագործում։

Նախորդ Լուրը

Իրանական մամուլ. Գանցի այցն Ադրբեջան վկայում է, որ Ալիևը ձգտում է հրահրել նոր բախումներ հայ-ադրբեջանական սահմանին

Հաջորդ Lուրը

Փաշինյանը հայտնեց Պրահայում Ալիևի հետ քառակողմ և Էրդողանի հետ երկկողմ հանդիպման մասին

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հաջորդ Lուրը

Փաշինյանը հայտնեց Պրահայում Ալիևի հետ քառակողմ և Էրդողանի հետ երկկողմ հանդիպման մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)