Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ Բաքուն այժմ ձգտում է սահմանային լարվածություն ստեղծել՝ նպատակ ունենալով կտրել Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը։ Նման տեսակետ է ներկայացվել իրանական Irdiplomacy վերլուծական կայքում հրապարակված հոդվածում:
Նշվել է, որ Բաքուն Հարավային Կովկասում թշնամական և ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել, որն ուղղակիորեն կարող է վնասել Հայաստանի և Իրանի շահերին ու անվտանգությանը:
«Երկու տարվա ընթացքում Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի գործողությունների հերթականությունը ցույց է տալիս, որ Բաքուն այժմ ձգտում է սահմանային լարվածություն ստեղծել՝ նպատակ ունենալով պարտադրել հայկական կողմին մտացածին միջանցք և կտրելով Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը»,- նշված է հոդվածում:
Այս համատեքստում Թեհրանը մի շարք դիվանագիտական, ռազմական և պաշտպանական միջոցառումներ է իրականացրել՝ այդ թվում Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահիանի այցը Հայաստան, Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը և ԻՀՊԿ-ը զորավարժությունների անցկացումը «Արասի» շրջանում։
Վերջին շաբաթների ընթացքում Իրանի գործողությունները հանգեցրին Ադրբեջանի հարձակմանը քաղաքական և լրատվական դաշտում, քանի որ Բաքվի ու Թեհրանի միջև անջրպետ է գոյացել: