03-04-2026 / 19:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը. Նեդ Փրայս

2022/11/09 14:35
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպմանը:

Նեդ Փրայսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, ինչը, նրա խոսքով, բավական դրական ազդակ է:

«Հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել պետքարտուղար Բլինքենին, ամերիկյան կողմին՝ երեկվա քննարկումները կազմակերպելու համար։ Պետք է նշեմ, որ պետքարտուղար Բլինքենը երեկ ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերը հնարավորություն ունեին հանդիպելու և փորձելու հարթել իրենց տարաձայնությունները, որոշ դեպքերում՝ առանց Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցության», – նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Փրայսը դարձյալ ընդգծել է կողմերի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը:

«Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի խթանմանը: Կարծում ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և երկարատև խաղաղության հասնելու համար», – նշել է Փրայսը:

Դիվանագետը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն այս գործում միջնորդի դեր ունի, երկու երկրներին հանդիպելու հնարավորություն է ընձեռել, սակայն չի կարող կողմերին ոչինչ պարտադրել:

«Միացյալ Նահանգները չի փորձում, չի ցանկանում և նույնիսկ չի էլ կարող համաձայնագիր պարտադրել երկու կողմերին: Մենք պարզապես տրամադրում ենք վայր և ստեղծում հնարավորություն, որպեսզի երկու կողմերը հանդիպեն, հասկանան իրենց տարաձայնությունները, որոնք բավական շատ են, և փորձեն հարթել դրանք», – հավելել է Փրայսը:

Փրայսը նաև նշել է, որ Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև կայուն խաղաղությունը:

«Մենք նրանց չենք ներկայացնում մի փաստաթուղթ, որը պատրաստ է ստորագրման: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի հնարավորություն ընձեռենք դիվանագիտության համար, որի համար քայլեր նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և դա նման է մեր մոտեցմանը ամբողջ աշխարհում մի շարք մարտահրավերների առումով, որտեղ մենք ցույց ենք տվել այս մոդելի կենսունակությունն ու արդյունավետությունը», – ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ որպես օրինակ բերելով ԱՄՆ դիվանագիտական ջանքերն Իսրայելում և Լիբանանում, Եթովպիայում, Եմենում և այլուր:

Եզրափակելով իր խոսքը՝ Փրայսը բավական դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին նոյեմբերի 7-ին՝ Վաշինգտոնում:

Նախորդ Լուրը

Ալիևին պատմության աղբանոցը նետելու համար ընդամենը մի քանի ԱԹՍ-ներ են անհրաժեշտ. իրանական կայք

Հաջորդ Lուրը

Իրանական ԶԼՄ-ների կոշտ արձագանքն՝ Ալիևին. Բաքուն հասկացել է, որ Իրանն իսկապես լուրջ է տրամադրված

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանական ԶԼՄ-ների կոշտ արձագանքն՝ Ալիևին. Բաքուն հասկացել է, որ Իրանն իսկապես լուրջ է տրամադրված

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)