26-05-2026 / 13:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

2022/11/16 10:35
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.

– պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;

– կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք;

– առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում;

– վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ;

– առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը»։

Ըստ աղբյուրի՝ բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Նշվում է, որ բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Նախորդ Լուրը

«Մարադա» շարժման առաջնորդն Լիբանանի նախագահի նոր թեկնածու՞

Հաջորդ Lուրը

Թեհրանում նախատեսվում են բողոքի ցույցեր անցկացնել ընդդեմ Ադրբեջանի

Այլ Լուրեր

Հայաստան

Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. Փաշինյան

26/05/2026
ԱՄՆ

Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն փոխըմբռնման հուշագիր կստորագրեն․ ԱՄՆ պետդեպարտամենտ

26/05/2026
Հայաստան

Հայաստանը առավելագույնը երկու տարում կարող է ունենալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան

26/05/2026
Հաջորդ Lուրը

Թեհրանում նախատեսվում են բողոքի ցույցեր անցկացնել ընդդեմ Ադրբեջանի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելի բանակը պահեստազոր է հավաքագրում՝ Լիբանանում գործողությունները ընդլայնելու համար

26/05/2026

Վեց տարվա դադարից հետո վերսկսվել է Բաքու-Թբիլիսի մարդատար գնացքի երթևեկությունը

26/05/2026

Ռուսաստանը օտարերկրյա քաղաքացիներին կոչ է արել լքել Կիևը

26/05/2026

Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. Փաշինյան

26/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)