22-06-2026 / 14:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանություն բացելու մասին որոշում է կայացվել

2022/11/21 16:53
Ադրբեջան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Ադրբեջանը Իսրայելի կարևոր գործընկերն է: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Յաիր Լապիդը՝ մեկնաբանելով Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանության բացման որոշումը:

Ինչպես տեղեկացնում են իսրայելական ԶԼՄ-ները, Լապիդը բարձր է գնահատել այս որոշումն՝ ընդգծելով, որ Ադրբեջանում ապրում է հրեական ամենամեծ համայնքներից մեկը:

«Դեսպանություն բացելու որոշումը արտացոլում է մեր երկրների հարաբերությունների խորությունը։ Այս քայլը մուսուլմանական աշխարհի հետ դիվանագիտական ամուր կամուրջներ կառուցելու Իսրայելի կառավարության ջանքերի արդյունքն է»,- հավելել է Լապիդը։

Նշենք, որ Բաքվում դեռևս 1993 թվականից գործում է Իսրայելի դեսպանատունը: Ադրբեջանը Թել Ավիվում միայն 2021 թվականի հունիսին է առևտրային գրասենյակ բացել, իսկ սույն թվականին՝ տուրիստական գրասենյակ:

Հարկ է նշել, որ վերջերս Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցն այցելել էր Բաքու: ԶԼՄ-ների պնդմամբ՝ Ադրբեջանի այս որոշումն արտացոլում է Իսրայելի հետ նրա սերտ կապերը, մասնավորապես անվտանգության և առևտրային ոլորտներում, ինչպես նաև Իրանի հետ լարված հարաբերությունները:

Մասնավորապես JPost-ը, հղում կատարելով արտասահմանյան ԶԼՄ-ներին, նշել է, որ Իսրայելն է Բաքվին անօդաչու թռչող սարքեր մատակարարել, որոնք օգտագործվել են Հայաստանի դեմ պատերազմում: Օրինակ՝ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը պարզել է, որ 2016-2020 թվականներին Ադրբեջանի սպառազինության ներմուծման 69%-ը կատարվել է Իսրայելից, ինչը կազմում է այդ նույն ժամանակահատվածում Իսրայելի զենքի արտահանման 17%-ը։ Իսկ Իսրայել ներկրվող նավթի մոտ 40%-ը գալիս է Ադրբեջանից։

Նախորդ Լուրը

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդ Lուրը

Էրդողանի ու Եգիպտոսի նախագահի ձեռքսեղմումը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Հորմուզի նեղուցում նավերի հոսքը կտրուկ նվազել է

22/06/2026
Ադրբեջան

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

22/06/2026
ԱՄՆ

Նեթանյահու. Իսրայելը կմնա Լիբանանի անվտանգության գոտում այնքան, որքան անհրաժեշտ է

22/06/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանի ու Եգիպտոսի նախագահի ձեռքսեղմումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կոնստանտինովկան շրջափակման վտանգի տակ է. ռուսական ստորաբաժանումները մտել են քաղաք

22/06/2026

Հորմուզի նեղուցում նավերի հոսքը կտրուկ նվազել է

22/06/2026

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

22/06/2026

Սև ծովում հարձակում է եղել թուրքական նավի վրա. Կա զոհ

22/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)