Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի դեպքից հետո անհանգստությունն ավելացել է։ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած հանդիպման ժամանակ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ` գլխավոր հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Վերջերս լարվածություն է նկատվում նաև ԼՂ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վստահ եմ, որ Ձեզ տեղյակ են պահել, որ վերջերս Լաչինի միջանցքը փակել էին։ ԼՂ–ում մեծ մտահոգություն կա այդ առումով»,–ասաց Փաշինյանը։