13-07-2026 / 01:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի սադրանքներն արդյունք չեն տալու, Ստեփանակերտը միակողմանի զիջումների չի գնա․ Հարությունյան

2022/12/13 14:55
Ադրբեջան, Կարևոր, Քաղաքականություն

Ադրբեջանի սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, Ստեփանակերտը միակողմանի զիջումների չի գնա։ Այս մասին դեկտեմբերի 13-ին Արցախի Ազգային ժողովում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը։

«Մենք չպետք է հուսահատվենք։ Նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը։ Մինչ այսօր մենք որևէ զիջում չենք արել, երբևէ միակողմանի կամ պարտադրանքով որևէ հարց չի լուծվել։ Միշտ եղել են խոսակցություններ, դրանց արդյունքում եկել ենք համաձայնության։ Դա վերաբերել է ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներին՝ ճանապարհին, Սարսանգի ջրերի օգտագործման և այլն։ Միշտ եղել է երկխոսություն, որի արդյունքում ձևավորվել է համաձայնություն։ Այս անգամ դա խախտվել է»,- ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքով՝ ադրբեջանական պահանջը հեռու է բնապահպանական կոչվելուց։ Ըստ նրա՝ Ստեփանակերտում վերջին հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելն ու իր Ֆրանսիա կատարած այցը Բաքվում ցավոտ են ընդունել․ «Նրանց մոտ ձևավորված է մի կարծրատիպ, որ մենք համակերպվել ենք, սոցիալական, կենցաղային խնդիրներով ենք ապրում և մենք հրաժարվելու ենք մեր ազգային ինքնորոշման քաղաքականությունից»,- նշեց նա։

Նա հայտնեց, որ Արցախի իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» դիտորդական այցին ի պատասխան պահանջներ են ներկայացրել․ «Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսևորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել։ Եթե նրանք նպատակ են ունեցել էկոլոգիական դիտարկում անելու, ապա մենք առաջարկել ենք դա, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել»,- նշեց Հարությունյանը։

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։ Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ու տելեգրամյան ալիքների՝ «բնապահպան-ակտիվիստները» պահանջում են հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Խումբը «բողոքում է ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Նախորդ Լուրը

Լաչինի միջանցքի արգելափակումը ԼՂ հայության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության գործնական արտահայտումն է․ ԱԳՆ հայտարարություն

Հաջորդ Lուրը

Հնարավոր բոլոր գործիքակազմով խոչընդոտելու ենք դրան. իրանցի պաշտոնյան՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշման մասին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Հաջորդ Lուրը

Հնարավոր բոլոր գործիքակազմով խոչընդոտելու ենք դրան. իրանցի պաշտոնյան՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշման մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)