Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: Այս մասին գրել է Կլաարը «Twitter»-ի իր միկրոբլոգում:
«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների համար: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: Անհամբեր սպասում եմ առաջ շարժվելու ճանապարհներ գտնելուն միտված քննարկումներին: ԵՄ-ի նպատակը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը»,- գրել է Կլաարը: