12-07-2026 / 11:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վարդանյանի հրաժարականից հետո Ալիևն Արցախի հետ երկխոսության բեմադրություն ցուցադրեց, ապա կրկին դիմեց ագրեսիայի. փորձագետ

2023/03/06 17:40
Ադրբեջան, Տեսակետ, Քաղաքականություն

Հաշվի առնելով Ադրբեջանում իշխող վարչակարգի բնույթը՝ Արցախի և Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր գործողությունները հաշվարկելու համար պետք է հիմք ընդունել բռնապետ Ալիևի հռետորաբանության նրբությունները։ Երևույթի ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է՝ «ամբողջ աշխարհն էլ դեմ կանգնի, Մուհամմադ մարգարեն էլ երկնքից իջնի, ես իմ ասածն անելու եմ»։

Ի դեպ, այս իրողությունը քայլ առ քայլ բյուրեղացել է Բաքվի բռնապետի կառավարման ողջ ընթացքում, որի գագաթնակետը դարձավ 44-օրյա պատերազմում արձանագրված հաղթանակը։

Հետևաբար, եթե Ալիևի շուրթերից հնչել է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է հրաժարական տա, նա ամեն ինչ անելու է՝ սեփական խոսքի հանդեպ հետևողականությունը ցույց տալու համար։ Եվ արեց. Վարդանյանի հրաժարականից հետո արցախահայության հետ երկխոսության բեմադրություն ցուցադրեց, ապա կրկին դիմեց ագրեսիայի։ Քանի որ վերջնանպատակն Արցախի հայաթափումն է։

Եթե Ալիևն ասել է, թե Քաշաթաղի/Լաչինի միջանցքը փակ չէ, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը չէ, «Ալլահն էլ իր երկնային դատաստանով» չի կարող հակառակն ապացուցել, ավելին՝ արդարությունը վերականգնել։

Եթե Ալիևի շուրթերից հնչել է, որ Քաշաթաղի/Լաչինի միջանցքում անցակետ պետք է տեղադրվի, ապա Ադրբեջանն ամեն բան անելու է՝ միջանքցի վերահսկողությունն իրականացնող Ռուսաստանից անցակետի հնարավորությունը «գնելու» համար։

Եթե Ալիևն ասել է, թե «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնալու, նա Ադրբեջանը չէ, պատրաստ է անգամ ամբողջ տարածաշրջանը տանել արկածախնդրության՝ ասածն իրականություն դարձնելու համար։

Եթե Ալիևն ասել է, թե Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումն Իրանի իշխանությունների թողտվությամբ իրականացված ահաբեկչություն է, ամբողջ աշխարհի լավագույն փորձագիտական խմբերն անգամ չեն կարող հակառակն ապացուցել։

Այս շարքը կարելի է երկար շարունակել՝ ալիևյան մի քանի այծ մեծ և մանր հայտարարություններ հիշատակելով։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորը՝ հասկանալ երևույթի տրամաբանությունը և Բաքվի բռնապետին ներքաշել «փոքր թեմայով մեծ արկածախնդրության» մեջ։ Հակառակ տրամաբանությունը՝ «քայլ առ քայլ» զիջումների տեսքով, միմիայն ավելի է գրգռելու նրա ախորժակը՝ առավել անզիջում և վտանգավոր դարձնելով ամբողջ տարածաշրջանի համար։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Սիրիան դատապարտում է ամերիկացի գեներալի այցը քրդերի կողմից վերահսկվող տարածք

Հաջորդ Lուրը

Իրանի և ՌԴ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
ԱՄՆ

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանի և ՌԴ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)