20-05-2025 / 04:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրան-Ռիադ հարաբերությունների կարգավորումը դեռևս չի վկայում կողմերի միջև բարեկամության հաստատման մասին. փորձագետ

2023/03/13 11:45
Իրան, Մերձավոր Արևելք, Տեսակետ, Քաղաքականություն

Թեհրան-Ռիադ հարաբերությունների կարգավորման գործընթացում Չինաստանի միջնորդությունը վկայում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցության հավասարակշռության փոփոխության մասին: Նման տեսակետ է հայտնել արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով իրանա-սաուդական հաշտեցումը:

Փորձագետը հիշեցրել է, որ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման գործընթացում բարի ծառայություններ էր իրականացնում Բաղդադը, մինչդեռ հանգուցալուծումը տեղի ունեցավ Պեկինում:

Պետրոսյանի խոսքով՝ այս գործընթացը նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում է, երբ Մեձավոր Արևելքում առավել ազդեցություն ունեցած Վաշինգտոնի և Մոսկվայի՝ Արևելյան Եվրոպայում ընթացող դիմակայության պայմաններում իրավիճակից օգտվում է նրանց մրցակիցը:

Փորձագետը հավելել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումը դեռևս չի վկայում տարածաշրջանային լրջագույն մրցակիցների միջև բարեկամության մասին։ Փոխարենն այս գործընթացը կարող է էականորեն ազդել Մերձավոր Արևելքի անվտանգային միջավայրի վրա՝ եմենական հիմնախնդրից, Բահրեյնից, մինչև Սիրիա, Լիբանան և այլն, որտեղ Թեհրանն ու Ռիադը իրարամերժ դիրքորոշումներ են ունեցել՝ վարելով միջնորդավորված հիբրիդային պատերազմներ։

Պետրոսյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որը խոսում է Սաուդյան Արաբիայի՝ որպես տարածաշրջանում առավել ինքնուրույն, Վաշինգտոնի ազդեցությունն աստիճանաբար թոթափոխ դերակատարի դիրքավորման մասին, որը համաշխարհային էներգետիկ ոլորտից բացի իր «բնավորությունն է ցույց» տալիս նաև տարածաշրջանի անվտանգության բնագավառում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մարտի 10-ին Պեկինում Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրվել է հայտարարություն՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և դեսպանատների աշխատանքը վերագործարկելու վերաբերյալ։

Նախորդ Լուրը

Իրանի հետ համաձայնագիրը չի նշանակում բոլոր տարաձայնությունների լուծում. Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար

Հաջորդ Lուրը

Իսրայելը հրթիռներ է արձակել Սիրիայի Մասյաֆ քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ. SANA

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025
Թուրքիա

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025
Թուրքիա

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելը հրթիռներ է արձակել Սիրիայի Մասյաֆ քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ. SANA

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)