Իր քաղաքական գոյությունը պահպանելու համար Բաքուն լարված հարաբերություններ է պահպանում Թեհրանի հետ, քանի որ, որպես Իրանի նախկին նահանգ և Խորհրդային Միության նախկին մաս, ազգային ինքնության ճգնաժամ է ապրում։ Նման տեսակետ է հայտնել իրանցի փորձագետ Ֆարշադ Ադալին՝ «Irdiplomacy» վերլուծական կայքում հրապարակված հոդվածում:
Փորձագետի խոսքով՝ պատմականորեն ներկայիս Ադրբեջանի տարածքը մտնում էր Իրանի մշակութային տարածքի մեջ:
«Խորհրդային Միության փլուզումից հետո մեկ գիշերվա ընթացքում անկախանալով՝ ստիպված եղավ հեռանալ Իրանից իր քաղաքական գոյությունը պահպանելու համար»,- նշել է Ադալին:
Հովածի հեղինակը շարունակել է՝ ավելացնելով, որ Իրանից հեռու մնալու Բաքվի ցանկությունը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը ռազմական դաշինք է կնքել Իրանի թշնամի Իսրայելի հետ։
«Մեկ այլ տեսանկյունից Իսրայելը ծրագրում է ինքնահաստատվել որպես ծանրակշիռ երկիր Արևմտյան Ասիայում և դրա համար, բացի քաղաքական ջանքերից, մտադիր է կարևոր դեր խաղալ տարածաշրջանի տնտեսական նախաձեռնություններում և այդպիսով դառնալ կապող օղակ»,- շեշտել է իրանցի փորձագետը:
Ադալին նաև շեշտել է, որ արտաքին հակաիրանական քայլերից բացի, պանթյուրքական «սիոնիստական» տարրերի կողմից քայլեր են իրականացվում են Իրանին ներսում վնասելու համար: