20-11-2025 / 06:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի հատվածում բախման պատճառը բանակցությունների բացակայությունը չէ, Ադրբեջանը պարզապես սադրել է․ փոխնախարար

2023/04/12 14:28
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

ՀՀ զինված ուժերի սպաները դժվար իրավիճակներում տեղում օպերատիվ լուծումներ են գտնում, հայ և ադրբեջանցի սպաների միջև երբեմն տեղում բանակցություններ, զրույցներ են տեղի ունենում, որ փոքր խնդիրները, ծագած վեճերը չվերածվեն մեծ բախման, սակայն ապրիլի 11-ին ադրբեջանցիների կողմից կոնկրետ տեղի է ունեցել սադրանք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ նիստում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցին:

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո նոր ձևավորված բնագծերում միջադեպեր են գրանցվում՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հրահրված: Վերջին այդպիսի ողբերգական միջադեպը գրանցվել է ապրիլի 11-ին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ: «Բանակցություն ասվածը, որը տեղի է ունենում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև սահմանային ճշգրտումների համատեքստում, ինչպե՞ս է կանոնակարգվում, ի՞նչ հրամանների, ի՞նչ որոշումների հիման վրա, ո՞վ է լիազորություն տալիս հրամանատարական կազմից որևէ զինծառայողի որևէ հատվածում բանակցելու ադրբեջանցիների հետ»,-հարցրեց Աբրահամյանը:

Փոխնախարարը պարզաբանեց, որ, եթե տեղում տեղի են ունենում բանակցություններ, որպես կանոն դա իրականացվում է հրամանատարների միջոցով՝ ներքին պայմանավորվածությունների հիման վրա: Եվ որևէ ձևով հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կարող է բանակցելու անհրաժեշտություն առաջանալ, քանի որ բանակցություն ասվածը լայն հասկացություն է: Եվ անգամ փոքր հարցի շուրջ պայմանավորվածությունը բանակցության ձև է: «Որպես կանոն տեղում լինում են սպաներ, որոնք որևէ կերպ դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում՝ շատ հաճախ նաև իրենց հրամանատարների հետ ճշգրտելուց հետո»,-ասաց Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից կան ստեղծված համապատասխան հանձնաժողովներ, որոնք զբաղվում են սահմանազատման հարցերով:

«Եվ այդ շրջանակում տրվելու է համապարփակ լուծում: Բայց տեղային վեճերը, որոնք երբեմն ծագում են ներկայացված քարտեզների, այլ պնդումների միջոցով, լուծվում են տեղում: Եթե դրա անունը կդնեք բանակցություն՝ հենց բանակցության, պայմանավորվածությունների, զրույցների ձևով: Եվ տեղում իրավիճակ է լինում, որ թեկուզ հրամանատարը անմիջապես արձագանքում է և չի թողնում, որ փոքր խնդիրը վերածվի մեծ բախման»,-ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ապրիլի 11-ի միջադեպին, փոխնախարարն ասաց, որ դա տեղի չի ունեցել բանակցությունների կամ բանակցությունների բացակայության պատճառով: Ադրբեջանցիների կողմից կոնկրետ տեղի է ունեցել սադրանք: Եվ ՀՀ ՊՆ-ի տարածած տեսագրությամբ ակնհայտ երևում է, որ ադրբեջանցիները տրանսպորտային միջոցով մոտենում են և սադրում, կրակ արձակում:

Նա շեշտեց, որ երեկվա միջադեպը բացատրել իբրև բանակցության տապալում կամ բանակցության չկայացում, սխալ է: «Ուղղակի ինժեներական աշխատանք իրականացնողների շրջանում մարդիկ եկել են ու սադրել, ինչի հետևանքով տեղի է ունեցել այդ միջադեպը»,-նշեց փոխնախարարը:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ապրիլի 11-ին Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Նախորդ Լուրը

Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Իրանի հետ համագործակցության թեմայով

Հաջորդ Lուրը

ՌԴ-ն քայլեր է ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար․ Զախարովան՝ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի սադրանքի մասին

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հաջորդ Lուրը

ՌԴ-ն քայլեր է ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար․ Զախարովան՝ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի սադրանքի մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)