22-04-2026 / 06:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը կարող է դրսևորել որոշակի կառավարելի վարքագիծ մինչև Թուրքիայում ընտրությունների ավարտը. փորձագետ

2023/05/02 10:32
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

1. ԱՄՆ-ի նախաձեռնած բազմափուլ բանակցային գործընթացում առաջին հայացքից Վաշինգթոնը չի փորձում դիրքավորվել իբրև միջնորդ՝ ներկայանալով որպես ընդամենը «բարի ծառայություններ» մատուցող դերակատար։ Մինչդեռ ադրբեջանահայկական հակամարտությունն այնքան խրթին է և բազմաշերտ է, հակամարտ կողմերի շրջանում այնքան մեծ է փոխադարձ անվստահությունն ու թշնամանքը, որ առանց ազդեցիկ միջնորդի ուղղակի ներգրավվածության/երաշխավորության դժվար է ակնկալել տևական շոշափելի արդյունք։

2. Աշխարհաքաղաքական ներկայիս բարդագույն դիմակայության պայմաններում, նաև հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվող անզիջում մրցակցության պարագայում կանխատեսելի է, որ գլոբալ խաղացողներից յուրաքանչյուրը փորձելու է տապալել մրցակից միջնորդական հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունները և/կամ վերջնական համաձայնության ձեռքբերումը կազմակերպել հենց սեփական ձևաչափում։ Վերոնշյալի համատեքստում Մոսկվայի նյարդային վարքագիծը խիստ կանխատեսելի է։

3. Հայաստանի պարագայում ընդունելի փոխզիջումային միջավայրի/պայմանավորվածությունների և, որ ոչ պակաս կարևոր է՝ երաշխավորության ինստիտուտի ապահովման պայմաններում կանխատեսելի է որևէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը։

4. Ադրբեջանի դեպքում կառուցողական վարքածի դրսևորումը պակաս կանխատեսելի է, քանի որ Բաքուն ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում նաև ուժային դիվանագիտության կիրառմամբ տեսնում է հայկական կողմերից առավելագույնը ստանալու հնարավորություն։ Հետևաբար, դժվար է կանխատեսել Բաքվի կողմից սեփական հնարավորությունները կաշկանդելուն/սահմանափակելուն միտված քայլեր։ Եվ հենց աշխարհաքաղաքական մրցակցությունն ու ռուսական մրցակից հարթակի առկայությունն ապահովում է Ադրբեջանի համար անհրաժեշտ մանևրի հնարավորությունը։ Մինչդեռ, ժամանակային առումով՝ կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև հունիս ամիս՝ Թուրքիայում ընտրական գործընթացի ավարտի առավելագույն ժամկետը, Ադրբեջանը կարող է դրսևորել որոշակի կառավարելի վարքագիծ, քանի դեռ Թուրքիայի համապետական ընտրությունների արդյունքներով չի արձանագրվել իր համար եզակի ձեռնտու արդյունք՝ գործող նախագահի և իշխանության հաղթանակը։

Նման խրթին հակամարտությունների պարագայում սովորաբար ընդունված պրակտիկա է միաժամանակյա բազմափուլ բանակցությունների կազմակերպումը։ Բայց, որպես կանոն, դրանց լավագույն կանխատեսելի արդյունքը հարաբերությունների կարգավորման շրջանակների վերաբերյալ համաձայնությունների արձանագրումն է, որը տվյալ դեպքում ևս հնարավոր է։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարը Արցախում ստեղծված իրավիճակը կքննարկի ադրբեջանական կողմի հետ

Հաջորդ Lուրը

Հարկավոր է ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Վեդանտ Պատել

Այլ Լուրեր

Հայաստան

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026
ԱՄՆ

Իրանի հետ պատերազմը խոչընդոտում է «TRIPP» նախագծի իրականացմանը․ Թոմաս դե Վաալ

21/04/2026
Անվտանգություն

Ճապոնիան կվերացնի մահաբեր զենքերի արտահանման արգելքը

21/04/2026
Հաջորդ Lուրը

Հարկավոր է ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Վեդանտ Պատել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)