16-07-2026 / 22:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չի բացառվում, որ ընտրողների չկողմնորոշված հատվածի զգալի մասն իր քվեն տա Էրդողանին. փորձագետ

2023/05/14 20:30
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայում համապետական ընտրությունների ելքի անկանխատեսելիության կարևորագույն գործոններից մեկն էլ դրանց աշխարհաքաղաքական բաղադրիչն է։

Կասկածից վեր է, որ այս ընտրությունների արդյունքներից է զգալիորեն կախված նաև ներկա աշխարհաքաղաքական դիմակայության ընթացքի հետագա հավասարակշռության հարցը. Թուրքիայում իշխանափոխությունն էական ազդեցություն կարող է ունենալ նաև Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վրա՝ ի վնաս վերջինի։

Բայց ընտրությունների աշխարհաքաղաքական բաղադրիչը մեկ այլ ուշագրավ բնույթի ուղիղ ազդեցություն կարող է ունենալ գործընթացի վրա՝ մասնավորապես՝ դրանց արդյունքների։

Բանն այն է, որ ըստ նախընտրական սոցհարցումների միջինացված արդյունքների՝ նախագահի՝ ընդդիմության միասնական թեկնածու Ք. Քըլըչդարօղլուն որոշակի առավելություն է արձանագրել մրցակցի նկատմամբ։ Բայց նաև, հարկ է նշել, որ ընդգծվել է շուրջ 10% չկողմնորոշված ընտրազանգվածի հանգամանքը, որի քվեն է մեծ հաշվով վճռորոշ ազդեցություն ունենալու ներկայիս ընտրությունների վերջնարդյունքի վրա։

Ընդդիմության առավելության հանգամանքը հատկապես արևմտյան մամուլը շատ էր օգտագործում՝ Թուրքիայում հետընտրական տարբեր սցենարնել կանխատեսելիս և վարչակարգի՝ որևէ դեպքում իշխանությունը չզիջելու տրամադրվածության ֆոնին։ Ընդ որում, հատկապես այս տրամաբանության տիրույթում էր նաև հետընտրական ցնցումների հնարավոր սցենարի ակտիվ շահարկումը։ Բայց և այնպես բուն ընտրություններն անցան առանց լուրջ միջադեպերի, բայց նաև արձանագրելով բավականաչափ բարձր՝ մինչև 90% ակտիվության ցուցանիշ։

Իսկ հիմա ընտրությունների ելքի նշածս հնարավոր սցենարի մասի, որն ի դեպ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից որոշակի նմանություն ունի հայաստանյան վերջին ընտրությունների հետ՝ ընդ որում, դարձյալ հօգուտ իշխանությունների։

Չի բացառվում, որ գործընթացի աշխարհաքաղաքական շերտով պայմանավորված հնարավոր հետցնցումներից, երկրում կանխատեսվող անկայունությունից խուսափելու համար ընտրողների չկողմնորոշված հատվածի զգալի մասն իր քվեն տա Էրդողանին՝ նման ճակատագրական պահին երկիրը «ցնցումներից փրկելու», «արտաքին միջամտություն թույլ չտալու» «երկրի կանխատեսելի ընթացքն» ապահովելու նախապաշարմունքով։

Եվ, ըստ իս, հենց այս գործոնը կարող է զգալիորեն նպաստել գործող նախագահի «անակնկալ» հաջողությանը։

Բայց և այնպես, չի կարելի բացառել նաև տրամաբանորեն հակառակ սցենարը՝ այսինքն ընդդիմության առաջնորդի կանխատեսվածից ավելի վստահ հաղթանակը։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Ամեն ինչ կանենք Հայ եկեղեցու և համայնքի շահերն անվտանգ պահելու համար․ Երուսաղեմի պատրիարքարան

Հաջորդ Lուրը

Շառլ Միշելի հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ թիվը խմբագրվել է

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նոր ղեկավարին

16/07/2026
Ադրբեջան

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան նոյեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում

16/07/2026
Թուրքիա

Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

16/07/2026
Հաջորդ Lուրը

Շառլ Միշելի հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ թիվը խմբագրվել է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Օդային տագնապի պատճառով ֆոն դեր Լայենը Կիևում ընդհատել է ճեպազրույցը և պատսպարվել թաքստոցում

16/07/2026

Հայաստանը 87-րդն է աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում

16/07/2026

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «կարմիր գիծ» է, և սպառնացել է հարվածել տարածաշրջանի ենթակառուցվածքներին

16/07/2026

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

16/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)