24-07-2026 / 13:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Անկախության տոնի առթիվ

2023/05/25 14:08
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին և վարչապետ, պաշտպանության նախարար Բիշեր Ալ-Խասաունեին՝ Անկախության տոնի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հորդանանի թագավորին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ արքայական մեծություն,

Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:

Հայաստանը բարձր է գնահատում Հորդանանի հետ ունեցած ավանդաբար բարեկամական հարաբերությունները և մեծապես հետաքրքրված է առավել ընդլայնելու հայ-հորդանանյան փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:

Ջերմությամբ եմ հիշում Ձեր պատմական այցը Հայաստան և Ձեզ հետ ունեցած հանդիպումը, որի ընթացքում մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հորդանանի Հաշիմյան թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և մշտական առաջընթաց»:

Հորդանանի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Անկախության տոնի առթիվ:

Հայ և հորդանանցի ժողովուրդների դարավոր բարեկամական կապերն ամուր հիմքեր են ստեղծում հայ-հորդանանյան հարաբերությունները զարգացնելու և որակական նոր մակարդակ տեղափոխելու գործում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ընդլայնել մեր փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարեկամ ժողովրդին՝ շարունակական զարգացում և ամենայն բարիք»:

Նախորդ Լուրը

Շոյգուն նշել է ՀԱՊԿ-ի օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին Հայաստանի մասնակցության կարևորությունը

Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳ փոխնախարար. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ լուծումների վրա

Այլ Լուրեր

Կարևոր

ՌԴ-ն հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

24/07/2026
Հայաստան

Հայաստանի ներկայացուցիչ Աիդա Ազատյանը դարձել է հրաձգության երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն

24/07/2026
Թուրքիա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության 91 պատգամավոր լքել է այն․ այսօր կհայտարարվի նոր կուսակցության ստեղծման մասին

24/07/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳ փոխնախարար. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ լուծումների վրա

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

24/07/2026

Հայաստանի ներկայացուցիչ Աիդա Ազատյանը դարձել է հրաձգության երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն

24/07/2026

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության 91 պատգամավոր լքել է այն․ այսօր կհայտարարվի նոր կուսակցության ստեղծման մասին

24/07/2026

Ադրբեջանը ստացել է առնվազն յոթ JF-17 կործանիչ

24/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)