18-10-2026 / 02:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. ՌԴ փոխվարչապետ

2023/06/09 16:29
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ նիստի արդյունքներն՝ ընդգծելով, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

«Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում Օվերչուկը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները տևել են ինը ժամ։

«Սկզբունքորեն, տեքստը պատրաստության բարձր մակարդակի վրա է, կան երկու-երեք հակասություններ, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն, նաև այն հարցերի շուրջ, թե որտեղ կանցնի երկաթուղին: Մենք դա բարձրաձայնել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու ապրանքների մաքսային հսկողությունը», – ասել է Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ դա կլինի սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ բոլոր կողմերը հակված են «արագ մեկնարկին»: Հստակեցնող հարցին՝ արդյոք քննարկվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը վերահսկողության, անվտանգության ապահովման առումով, Օվերչուկը պատասխանել է. «Դա կախված է Հայաստանի Հանրապետությունից»։

Նշենք, որ հունիսի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։

Մոսկվայում աշխատանքային խմբի նիստից հետո Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման գործում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ:

Նախորդ Լուրը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները

Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիայի հետ սերտ կապեր չունենալը Մերձավոր Արևելքում մեր շահերն առաջ մղելու տեսանկյունից լուրջ բացթողում է. արաբագետ

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026
Իրան

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026
Իրան

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026
Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիայի հետ սերտ կապեր չունենալը Մերձավոր Արևելքում մեր շահերն առաջ մղելու տեսանկյունից լուրջ բացթողում է. արաբագետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)