03-02-2026 / 13:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Զանգեզուրի միջանցք» թուրանական ծրագրին դեմ են Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը. իրանցի փորձագետ

2023/06/30 11:47
Ադրբեջան, Իրան, Տեսակետ, Քաղաքականություն

Իրանը դեմ չէ տրանսպորտային ուղիների բացմանը Կովկասում, սակայն դեմ է «կեղծ Զանգեզուրի միջանցքին» կամ «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքին»։ Նման տեսակետ է ներկայացրել Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմն՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» խնդրին:

Քազեմի խոսքով՝ ի տարբերություն Էրդողանի պնդման, Իրանը դեմ չէ տարանցիկ կապերին և նորմալ տրանսպորտային ուղիների բացմանը Կովկասում, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի միջև, սակայն դեմ է «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքին»։

Ըստ փոձագետի՝ Ռուսաստանը, ինչպես պատմական անցյալում, այնպես էլ այժմ, դեմ է եղել և դեմ է Թուրքիայի ուղիղ կապին Ադրբեջանի հետ և պանթուրանիզմի երազանքի իրականացմանը։ Քազեմի դիտարկմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումով Էրդողանը ցանկանում է լուծել իր արտաքին և ներքին քաղաքական խնդիրները և վերջապես կապ հաստատել թյուրքական աշխարհի հետ, սակայն Իրանը, Ռուսաստանը, և Չինաստանը գիտակցում են տարբերությունը տարանցիկ միջանցքի և «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքի» միջև։

Հեղինակը հոդվածում անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահի՝ վերջերս Արդբեջան կատարած այցին: Ըստ նրա՝ Էրդողանը գնացել էր Բաքու՝ շնորհակալություն հայտնելու Ալիևների ընտանիքին այն միլիոնավոր դոլարների համար, որոնք նրանք ծախսել են ադրբեջանական ժողովրդի գրպանից՝ «Թուրքիայի նախագծված նախագահական ընտրություններում» հաղթելու համար: Այցի նպատակներից էր հավաստիացնել, որ Թուրքիան աջակցում է «կեղծ Զանգեզուրի միջանցքին» կամ նույն «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքին»։

«Էրդողանն հայտնել է, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված խնդիրներ չկան Հայաստանի հետ, այլ խնդիրն Իրանն է, և որպես այդ պնդման ապացույց նշել է Փաշինյանի ներկայությունը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Սակայն, փաստն այն է, որ Փաշինյանը ողջունում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև բնականոն կապի գծերի բացումը Մոսկվայի եռակողմ համաձայնագրի համաձայն՝ Երևանի ինքնիշխանության պայմանով, քանի որ ցանկանում է օգտագործել երկաթուղային գիծը տնտեսական օգուտներ քաղելու համար»,- շեշտել է փորձագետը:

Նախորդ Լուրը

Էրդողանի «գաղտնիքների պահապանը» կամ ո՞վ է Թուրքիայի նոր ԱԳՆ ղեկավարը

Հաջորդ Lուրը

Որքան ավելի ենք մոտենում համաձայնության հասնելուն, այնքան այն ավելի դժվար է դառնում․ Բլինքենը եզրափակել է եռակողմ հանդիպումը Միրզոյանի և Բայրամովի հետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

Որքան ավելի ենք մոտենում համաձայնության հասնելուն, այնքան այն ավելի դժվար է դառնում․ Բլինքենը եզրափակել է եռակողմ հանդիպումը Միրզոյանի և Բայրամովի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)