Եգիպտոսի «Էդ-Դաբաա» ատոմակայանի առաջին էներգաբլոկը տեղադրվել է: Տեղադրման արարողությանը տեսակապի միջոցով մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:
Ռեակտորի կորպուսը ռեակտորային համակարգի հիմնական բաղադրիչն է, որի մեջ մտնում է միջուկը և վառելիքի ներսում տեղի ունեցող միջուկային ճեղքման շղթայական ռեակցիան։ Այն ապահովում է հերմետիկություն, դիմակայում է բարձր ճնշմանը և ջերմաստիճանին, ինչպես նաև երաշխավորում էներգաբլոկի անվտանգությունն ու հուսալիությունը։






