Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Այd մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը և պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել իր ներդրումն ունենալ այս գործընթացում։







