04-12-2025 / 18:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ ակնկալիքներ ունենք, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը հնարավորություն կտա վերաբացել Լաչինի միջանցքը. ՀՀ ԱԳՆ պաշտոնյա

2023/08/04 17:36
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջ այժմ խնդիր է դրված միջազգային հանրության ներկայացուցիչների այցի միջոցով ցույց տալ իրադրությունը Լաչինի միջանցքում և ապացուցել, որ Ադրբեջանի հայտարարությունները, որ միջանցքը բաց է, չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը՝ նշելով, թե կարևոր է, որ միջազգային հանրության ներկայացուցիչները  իրենց սեփական աչքերով հավաստիանան, որ միջանցքը լիովին փակ է ցանկացած տեսակի հումանիտար շարժման համար և  զեկուցեն իրենց մայրաքաղաքներ և միջազգային կազմակերպությունների կենտրոնակայաններ:

«Դա շատ կարևոր է նրանով, որպեսզի ի ցույց դնենք, որ Ադրբեջանի հայտարարությունները այն մասին,  որ միջանցքը բաց է՝ չեն համապատասխանում իրականությանը և Ադրբեջանը չի կատարում իրավական ուժ ունեցող պարտավորությունները, որոնք սահմանված են միջազգային հումանիտար իրավունքով և Արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումներով:

Ինչպես տեսնում եք, այսօր մենք կազմակերպել էինք ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների այցը Կոռնիձոր՝ սեփական աչքերով հավաստիանալու, որ Ադրբեջանը լիակատար կերպով մտցրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակում դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով, որին մենք ականատես ենք այսօր»,- ասաց Դավիթ Կնյազյանը:

Նա նշեց, որ մեծ ակնկալիքներ ունեն, որ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա հնարավորություն կտա վերաբացել միջանցքը և թույլ տալու հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Այդ առումով մենք ունենք դրական զարգացում. բազմաթիվ հայտարարություններ են արդեն հնչել Եվրամիության, Եվրախորհրդի, արդեն նաև ՄԱԿ-ի և գործընկեր երկրների կողմից: Հարցը լայնորեն լուսաբանվում է նաև միջազգային ԶԼՄ-ների կողմից: Մենք շարունակում  ենք  աշխատանքները՝ ուժեղացնելու միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա, հասնելու համար մեր նպատակին, որը բացառապես հումանիտար է»,- նշեց նա:

Դավիթ Կնյազյանը նշեց, որ միջազգային գործընկերների այցերը Լաչինի միջանցք հնարավորություն տվեցին  նրանց նույնպես հավաստիանալու, որ որևէ խոսք չկա սադրանքի մասին, ինչպես որ ադրբեջանական կողմը ի սկզբանե նշում էր, թե հայկական կողմն իբր սադրանք է պատրաստում, և սա ընդամենը նպատակ է հետապնդում քաղաքականացնել իրավիճակը:

«Որևէ նման վտանգ չկա. հումանիտար բեռները կանգնեցված են անվտանգ հեռավորության վրա, և հայկական կողմը պատշաճ կերպով տեղեկացրել է իր խնդրանքի մասին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին և իրենց միջոցով ադրբեջանական կողմին նախապես, մինչև բեռների այստեղ հասնելը:  Այն հանգամանքը, որ բեռները արդեն մեկ շաբաթից ավելի գտնվում են այստեղ և հնարավորություն չի եղել տեղափոխել դրանք, ի ցույց է դնում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու ցեղասպանային քաղաքականությունը»,- եզրափակեց Կնյազյանը:

Նախորդ Լուրը

Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար. ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

Հաջորդ Lուրը

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը Լեռնային Ղարաբաղում արդար խաղաղության կոչ է անում

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը Լեռնային Ղարաբաղում արդար խաղաղության կոչ է անում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)