18-05-2025 / 01:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը Լեռնային Ղարաբաղում արդար խաղաղության կոչ է անում

2023/08/07 08:40
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը (WCRC) աջակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների համաժողովի կոչին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, և կոչ է անում ներգրավված կողմերին ձգտել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատմանը:

WCRC-ն նկատում է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում Լաչինի միջանցքով իրականացվող բեռնափոխադրումները էլ ավելի սահմանափակելուց հետո Ադրբեջանի կառավարությունը հունիսի 15-ին ամբողջությամբ փակեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղին (Արցախին) կապող ճանապարհը, ինչը հանգեցրեց աճող հումանիտար ճգնաժամի։

««Համաշխարհային քաղաքականությունը, տարածաշրջանային դինամիկան և կուսակցական դաշինքները հաճախ մթության մեջ են թողնում որոշ ճգնաժամեր և կենտրոնանում միայն դրանցից մի քանիսի վրա: Արցախում ներկայիս ճգնաժամը պահանջում է անհապաղ ուշադրություն և հանգուցալուծում, որը դուրս կլինի արգելափակված կյանքի ճանապարհի բացման շրջանակից և կհանգեցնի արդարության ու հարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է Մերձավոր Արևելքում հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի պաշտոնակատար Փոլ Հայդոսթյանը:

«Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կենսական նշանակության դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական սնունդը», – ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հուլիսի 25-ի հայտարարության մեջ: «Մրգերը, բանջարեղենը և հացը օրըստօրե պակասում և թանկանում են, մինչդեռ այլ սննդամթերքները, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը, հասանելի չեն»:

«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանն ու Հայաստանը «երկար տարիներ ներգրավված են Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճում», որտեղ էթնիկ հայկական տարածքը գտնվում է Ադրբեջանի սահմաններում:

«Հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը այդքան էլ արդյունավետ չէին, և 2020թ. երկու կողմերի միջև նոր պատերազմ սկսվեց, որը տևեց վեց շաբաթ մինչև կնքվեց զինադադար Ռուսաստանի միջնորդությամբ, ինչի արդյունքում Հայաստանը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող տարածաշրջանի որոշ մասեր և հարակից յոթ շրջաններ», – զեկուցում է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը: «Հայկական վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը Լաչինի միջանցքն էր։ 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանը հետ վերցրեց ճանապարհը շրջապատող տարածքները, և ըստ զինադադարի համաձայնագրի` ռուս խաղաղապահները կվերահսկեն և կապահովեն ճանապարհի անվտանգությունը»։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է ստանձնել համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները և փոխարենը օգտագործում է ճանապարհի արգելափակումը Հայաստանի կառավարության և բնակիչների վրա ճնշումն ուժեղացնելու համար, նպատակ ունենալով ստանալ զիջումներ Արցախի վերահսկողության վերաբերյալ իր պահանջներում:

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը դատապարտում է անմեղ մարդկանց առողջությունն ու կյանքը որպես քաղաքական լծակ օգտագործելու մարտավարությունը և կոչ է անում իր անդամներին հանդես գալ շրջափակման վերացման և անկեղծ բանակցությունների օգտին՝ արդար և տևական խաղաղություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ Լուրը

Մեծ ակնկալիքներ ունենք, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը հնարավորություն կտա վերաբացել Լաչինի միջանցքը. ՀՀ ԱԳՆ պաշտոնյա

Հաջորդ Lուրը

Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում. Պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025
Ադրբեջան

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025
Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում. Պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)