03-02-2026 / 11:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պաղեստինցիների հարձակման հաջողության պատճառներից մեկը դրա հանկարծակիությունն էր. փորձագետ

2023/10/08 17:05
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

1. Իսրայելի և Պաղեստինի (հատկապես Գազայի հատվածի) միջև ռազմական բախումները պարբերական բնույթ են կրում. վերջինն ընթացիկ տարվա մայիս ամսին էր։ Դրանից առաջ համեմատաբար մասշտաբային գործողություններ են եղել 2021, 2018 թվականներին։ Պաղեստինցիների ընթացիկ հարձակման հաջողության առանցքային պատճառներից մեկը դրա հանկարծակիությունն էր և իսրայելական հետախուզական և անվտանգային ծառայությունների ձախողումը։

2. Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» իսլամական արմատական կազմակերպության կողմից նախաձեռնված «Ալ Ակսայի ջրհեղեղ» ռազմագործողությունը, որն իրականացվեց միաժամանակ «օդից, ջրից և ցամաքից», ամենամահաբերն էր Իսրայելի համար(ցայժմ ավելի քան 300 զոհ, պաղեստինյան կողմի կորուստները, ինչպես միշտ, ավելի շատ են, քանի որ ուժերն անհամեմատելի են) 1973թ. «Դատաստանի օրվա» պատերազմից ի վեր։ Ի դեպ, գուցե խորհրդանշական է, բայց գործողության և նշված պատերազմի օրերն էլ օրացույցային առումով համընկնում են։ Ի պատասխան, Իսրայելի բանակը Գազայում սկսել է «Երկաթե սրեր» կոդային անվանումով պատժիչ գործողությունը։

3. Հենց ներկայում պաղեստինցիների կողմից նման մասշտաբային գործողության իրականացման հիմնապատճառը ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայել-Սաուդյան Արաբիա խաղաղության գործընթացի տապալումն է, ինչպես նաև ներիսրայելական քաղաքական գործընթացների վրա ազդելը։ Թել-Ավիվ-Ռիադ հարաբերությունների կարգավորման առանցքային խնդիրներից մեկը հանդիսացող պաղեստինյան հիմնախնդիրը վերջին շրջանում, կարծես, զիջել է իր տեղը Սաուդյան Արաբիայի՝ ուրանի հարստացման հարցին։ Հետևաբար, նման մասշտաբային ռազմագործողությամբ «ՀԱՄԱՍ»-ը ձգտում է կրկին առաջնային օրակարգ վերադարձնել պաղեստինյան հիմնախնդիրը՝ թույլ չտալու համար նախկին սխալը՝ «Աբրահամյան համաձայնարերի» տեսքով, որի արդյունքում մի շարք կարևոր արաբական երկրներ վերականգնեցին Իսրայելի հետ հարաբերությունները՝ շրջանցելով պաղեստինյան հարցը։

4. «ՀԱՄԱՍ»-ը գաղափարապես և ֆինանսական առումով էական կախվածություն ունի Կատարից, որոշ չափով նաև Թուրքիայից։ Իրանը «ՀԱՄԱՍ»-ին աջակցում է տեխնոլոգիաներով։ Գազայի հատվածում Իրանի գլխավոր հովանավորյալն «Իսլամական ջիհադ» կազմակերպությունն է։

5. Պաղեստինյան հարձակումից հետո վերջին շրջանում իշխանությունների դեմ ակտիվ փողոցային պայքար մղող ընդդիմության առաջնորդներնը վարչապետ Նեթանյահուին առաջարկել են «ռազմական իրավիճակով պայմանավորված արտակարգ կառավարություն» ձևավորել. առաջարկն ընդունվել է։

6. Իսրայելական ԶՈՒ-ն նախահարձակ գործողություններով փորձում է կանխել Լիբանանի տարածքում գործող և իր ներուժով պաղեստինյան խմբավորումներին գերազանցող Իրանի հովանավորյալ «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության հնարավոր միջամտությունը ռազմագործողություններին։

7. Ավանդաբար պաղեստինա-իսրայելայան նման սրացումներն ավարտվում են Եգիպտոսի միջնորդությամբ հրադադարով։ Վերջինը գուցե ավելի տևական լինի՝ պայմանավորված իսրայելական կողմի կորուստներով, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը լիովին ոչնչացնելու հասարակական պահանջով և այլն։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանը՝ Երևանում սինագոգի վրա հարձակման պատասխանատուների մասին ապատեղեկատվություն տարածելով

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը ձգտում է տապալել արևմտյան հարթակներում բանակցային գործընթացը. փորձագետ

Այլ Լուրեր

Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Անվտանգություն

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը ձգտում է տապալել արևմտյան հարթակներում բանակցային գործընթացը. փորձագետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)