18-05-2026 / 12:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը կնպաստի կայունությանն ու խաղաղությանը Հարավային Կովկասում․ Մեթյու Միլեր

2023/10/24 11:25
Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ նրանից, թե որտեղ են ընթանում այդ բանակցությունները կամ ով է դրանք հյուրընկալում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլերը՝ անդրադառնալով Թեհրանում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Ճեպազրույցի ժամանակ հարց հնչեցնող լրագրողներից մեկը նշել է, որ Թեհրանը հյուրընկալել է հնգակողմ հանդիպում, որի մաս են նաև Թուրքիան ու Ռուսաստանը ու նրանք էլ քննարկում են Հայաստան-Ադրբեջան հարցը։ Նա պետդեպի խոսնակին խնդրել է մեկնաբանել այդ հանդիպումը, որին ի պատասխան՝ Միլերը նշել է․

«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է ընդունում դրանք։ Սրանով հանդերձ մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, բայց այդ երկրներին վստահելի գործընկեր չենք համարում»,- ասել է Միլերը։

Թեհրանում հոկտեմբերի 23-ին կայացել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ 3+3 ֆորմատով հանդիպում անցկացնելու առաջարկն արել էր Իրանը։ Այս ֆորմատով հանդիպումներին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Վրաստանը, սակայն արդեն երկրորդ անգամ անցկացվող հանդիպմանը Վրաստանը չի մասնակցել։  Թեհրանում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպումը կանցկացվի 2024 թվականին Թուրքիայում։  Այս ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել էր 2022 թվականին Մոսկվայում։ Այդ ժամանակ հանդիպմանը մասնակցել էին 5 երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալները։

Նախորդ Լուրը

Ֆրանսիան Հայաստանին կվաճառի ռադարներ և հակաօդային պաշտպանության հրթիռներ․ Լըկորնյու

Հաջորդ Lուրը

«Երկնքի պաշտպանությունն առանցքային է». Ֆրանսիան Հայաստանին կվաճառի ՀՕՊ համակարգեր

Այլ Լուրեր

Հայաստան

2025-ին ՀՀ քաղաքացիություն ստացածների թվում գերակշռում են ռուսաստանցիները

18/05/2026
Ժամանց

Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին

18/05/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունների համար հինգ պայման է առաջադրել

18/05/2026
Հաջորդ Lուրը

«Երկնքի պաշտպանությունն առանցքային է». Ֆրանսիան Հայաստանին կվաճառի ՀՕՊ համակարգեր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մոսկվայի ուղղությամբ իրականացվել է վերջին տարվա ամենամասշտաբային դրոնային հարձակումը

18/05/2026

2025-ին ՀՀ քաղաքացիություն ստացածների թվում գերակշռում են ռուսաստանցիները

18/05/2026

Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին

18/05/2026

ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունների համար հինգ պայման է առաջադրել

18/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)