20-05-2025 / 17:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե հավատում ենք մեր արդար պայքարին, ապա կարող ենք չեղարկել պայմանագիրը». իսրայելահայ ակտիվիստը՝ «Կովերի պարտեզի» մասին

2023/11/24 18:34
Կարևոր, Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Այս պահին մենք 24/7 ռեժիմով «Կովերի պարտեզում» ենք և պահակություն ենք անում՝ պաշտպանելու հողատարածքը: Այս մասին Region Monitor-ի հետ զրույցում հայտարարել է իսրայելահայ ակտիվիստ Հակոբ Ճռնազյանը՝ հավելելով, որ հնարավոր է չեղարկել վիճահարույց պայմանագիրը:

Հարցազրույցը՝ ստորև.

–Ինչպես գիտենք, վերջին շրջանում «Կովերի պարտեզի» շուրջ իրավիճակը դարձյալ լարվել է: Համատեղ հայտարարություն են տարածել նաև Երուսաղեմի պատրիարքներն ու քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները՝ ահազանգելով, որ հայկական ներկայությունը Սուրբ երկրում լրջորեն վտանգված է: Մի փոքր կմանրամասնե՞ք` այս պահին ի՞նչ իրավիճակ է «Կովերի պարտեզում»:

– Այս պահին մենք 24/7 ռեժիմով «Կովերի պարտեզում» ենք և պահակություն ենք անում՝ պաշտպանելու հողատարածքը: Վերջին շաբաթների ընթացքում հարձակումներ են տեղի ունեցել համայնքի և պատրիարքարանի դեմ՝ ձեռք բերելու այս հողատարածքը: Ուստի մենք որոշել ենք մնալ այստեղ և պաշտպանել այն: Պատրիարքների հայտարարությունն առ այն, որ հայկական և քրիստոնեական ներկայությունը վտանգված է, այո՛, ճշմարիտ է, որովհետև «Կովերի պարտեզի» հողատարածքի կորուստը մեծ ազդեցություն կարող է ունենալ համայն քրիստոնեության և հայության վրա: Այս հողատարածքն է կապում քրիստոնեական և հայկական թաղամասը և պահում տարածքային ամբողջականությունը:

–Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է վերջնականապես չեղարկել երկարաժամկետ վարձակալության այս գործարքը՝ մասնավորապես հաշվի առնելով տարածված այն տեսակետը, որ Իսրայելը այսպիսով ցանկանում է ընդլայնել Երուսաղեմ քաղաքի հրեական հատվածի տարածքը:

-Իմ կարծիքով այո՛, անշուշտ կարող ենք չեղարկել պայմանագիրը: Նախ մենք՝ համայնքը և պատրիարքությունը միասնական ենք գործում և անհրաժեշտ է, որ միասնական գործենք և կարողանանք մեծ հաջողությունների հասնել, որոնցից է պայմանագիրը չեղարկելը: Մեծ և բավական աշխատանք տանելու դեպքում կարող ենք հաղթահարել ամեն ուժ: Եթե մենք միասնական  ենք, հավատում ենք մեր պայքարին, հավատում ենք, որ այն արդար է, կարող ենք հաղթահարել այս իրավիճակը և չեղարկել պայմանագիրը:

–Արդյո՞ք իրավիճակի ելքի վրա ազդում է նաև Գազայի հատվածում ընթացող պատերազմը:

– Ընկերությունն, այո՛, օգտագործում է Գազայի պատերազմը: Նրանք կարծում են, որ եթե կարողանան հարձակումներ գործել մեր երիտասարդների, համայնքի, պատրիարքության վրա, աշխարհը կամ միջազգային և տեղական մեդիան չպետք է հետևի իրադարձություններին: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը և բավականին լուրջ ճնշում գործադրվեց վերջին շաբաթների ընթացքում: Մենք կարողացանք հաղթահարել մեր դեմ իրականացված հարձակումները: Այդ ընկերությունը փորձում էր օգտագործել իրավիճակը ընդդեմ մեզ: Բայց ընդհակառակը տեղի ունեցավ. իրենց քայլերը իրենց իսկ դեմ գործեցին:

-Ի՞նչպես կարող է Հայաստանը կամ աշխարհասփյուռ հայությունն աջակցել այս պայքարում:

-Մենք կընդունենք և մեծ սիրով ողջունում ենք բոլորի՝ Հայաստանի Հանրապետության, հայության և այլ անձանց աջակցությունն ու օգնությունը մեր այս արդար պայքարում: Հայաստանը կարող է ուղիղ կապի մեջ մտնել հայկական պատրարքության և համայնքի հետ՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է, քանի որ թե՛ համայնքը, թե՛ պատրարքությունը տարբեր կերպ կարող են այն տեսնել: Կարևոր է երկու կողմին էլ լսել:

Ինչ վերաբերում է աշխարհասփյուռ հայությանը, ապա այն կարող է այն երկրների կառավարություններին, որտեղ բնակվում է ներկայացնել այս խնդիրը՝ ցույց տալով, թե ինչ վտանգ է այն հանդիսանում Երուսաղեմի հայկական թաղամասի համար և նրա անորոշ ապագան: Բացի այս՝ աշխարհասփյուռ հայությունը կարող է այս արդար պայքարում աջակցել մեզ թե՛ բարոյապես, թե՛ նյութապես: Մենք արդեն զգում ենք այդ աջակցությունը, 

Երկրորդ՝ շարունակել աջակցությունը թե՛ բարոյական, թե՛ նյութական մեր արդար պայքարին, բայց ակնկալում ենք ավելին:

Նախորդ Լուրը

Մենք կողմնորոշվելու ենք՝ ելնելով Հայաստանի պետական շահերից․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին

Հաջորդ Lուրը

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025
Թուրքիա

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025
Հասարակություն

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025
Հաջորդ Lուրը

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)