06-12-2025 / 01:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Դեյվիդ Քեմերոնը դժգոհություն է հայտնել Շոտլանդիայի ղեկավարի և Էրդողանի հանդիպման առնչությամբ

2023/12/11 14:26
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը սպառնացել է դադարեցնել աջակցությունը Շոտլանդիայի պաշտոնյաների և նրանց օտարերկրյա գործընկերների հանդիպումների կազմակերպման հարցում այն բանից հետո, երբ Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Յուսաֆը և Էրդողանը հանդիպել են Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) շրջանակներում: Հանդիպմանը բրիտանական կառավարության ներկայացուցիչ ներկա չի գտնվել, ինչն, ըստ լորդ Քեմերոնի, արարողակարգի խախտում է։

Յուսաֆի խոսնակը հայտնել է, որ հանդիպմանը բրիտանական պաշտոնյա հրավիրվել է, սակայն պաշտոնյան այլ վայրում է եղել այն պահին, երբ Թուրքիայի նախագահին հարմար է եղել հանդիպել։

BBC-ի տրամադրության տակ է հայտնվել Դեյվիդ Քեմերոնի նամակը՝ ուղղված Շոտլանդիայի սահմանադրական հարցերի, միջազգային հարաբերությունների և մշակույթի նախարար Անգուս Ռոբերտսոնին։ Նամակում նշվում է, որ Շոտլանդիայի կառավարությունը հավաստիացրել էր Բրիտանիայի արտգործնախարարությանը, որ ժամանակին կտեղեկացնի Էրդողանի հետ հանդիպման մասին, որպեսզի բրիտանացի պաշտոնյաները կարողանան ներկա գտնվել դրան, ինչը, սակայն, չի արվել։

Բրիտանական ԱԳՆ-ում BBC-ի աղբյուրները նշել են, որ Շոտլանդիայի կառավարության նման գործողությունները «խաթարում են բրիտանական արտաքին քաղաքականությունը»: Իսկ Համզա Յուսաֆի խոսնակն ասել է, որ Քեմերոնի սպառնալիքներն անիմաստ են և «հակասում են շոտլանդական շահերին»:

Դեկտեմբերի 1-ին Դուբայում Յուսաֆի և Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվել է կլիմայի փոփոխությունը և պաղեստինաիսրայելական հակամարտությունը։ Բանակցությունների ընթացքում Շոտլանդիայի առաջին նախարարը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում։ Ինչպես ընդգծում է BBC-ն, Յուսաֆի կարծիքը հակասում է բրիտանական կառավարության դիրքորոշմանը, որն աջակցում է Գազայի հատվածում միայն մարդասիրական դադարներին։

Նախորդ Լուրը

Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը գերիների փոխանակման վերաբերյալ

Հաջորդ Lուրը

Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան

Այլ Լուրեր

Հայաստան

Կարեն Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի «TRIPP» նախագծի պայմանագրի մշակմանը

05/12/2025
Քաղաքականություն

Պուտինը և Մոդին համագործակցության փաստաթղթեր կստորագրեն

05/12/2025
Քաղաքականություն

Քննարկվել են Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ քայլերը

05/12/2025
Հաջորդ Lուրը

Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինայի ԱԹՍ-ն հարվածել է Գրոզնիում բարձրահարկ շենքին

05/12/2025

Կարեն Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի «TRIPP» նախագծի պայմանագրի մշակմանը

05/12/2025

Պուտինը և Մոդին համագործակցության փաստաթղթեր կստորագրեն

05/12/2025

ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

05/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)