30-04-2026 / 02:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հաքան Ֆիդան. «Հայ-ադրբեջանական պրոցեսի առաջընթացը դրական կազդի հայ-թուրքական կարգավորման վրա»

2023/12/14 17:38
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 14-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է տվել:

Ֆիդանը նշել է, որ Բայրամովի հետ անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, որոնք վերաբերում են տարածաշրջանում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Ապա հավելելով, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության հաստատման համար հնարավորություն է ստեղծվել, ասել է. 

«Հավատում ենք, որ այն փուլում, որին հասել ենք այսօր, այդ հնարավորությունն ավելի շատ է ամրապնդվել և այլևս չպետք է բաց թողնվի։ Այդ իսկ պատճառով գոհունակությամբ ենք ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության և սահմանի որոշման պայմանագրերի դրական ընթացքը։ Հարավային Կովկասը, որտեղ գերիշխում են խաղաղությունն ու անդորրը, ի շահ բոլոր խաղացողների է։ Այդ իսկ պատճառով բոլոր կողմերը պետք է ջանք գործադրեն խաղաղության և կարգավորման մթնոլորտի ձևավորման համար»:

Այնուհետև հայկական սփյուռքին մեղադրելով Ադրբեջանի դեմ իրականացվող գործողությունների, մասնավորապես արևմտյան երկրներում հակաադրբեջանական վերաբերմունք սերմանելու մեջ՝ թուրք նախարարը նշել է.

«Ավելի լավ կլինի, որ էներգիա ծախսեն այնպիսի մթնոլորտի ձևավորման համար, որում Հայաստանի ժողովուրդը նորմալ հարաբերություններ կհաստատի հարևանների հետ։ 

Արտատարածաշրջանային բոլոր դերակատարներն էլ տարածաշրջանի հավասարակշռությունը պահպանող և կարգավորումը խրախուսող քաղաքականություն պիտի վարեն։ Բացի այդ, ողջունում ենք վերջերս կայացված այն որոշումը, ըստ որի՝ երկու երկրների միջև վստահությունը մեծացնող մի շարք քայլեր են արվելու։Ցանկանում ենք, որ նման քայլերը շարունակվեն և բացեն դեպի համապարփակ խաղաղության պայմանագիրը գնացող ճանապարհը։ Մտածում ենք, որ սադրիչ քայլերով գործընթացը վնասել փորձող շրջանակները հիշյալ համաձայնության ուղերձները պիտի ընկալեն»։

Ֆիդանը շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ապահովվելիք առաջընթացը դրական կազդի նաև Թուրքիայի և Հայաստանի կարգավորման գործընթացի վրա։

«Առավել քան երբևէ մոտ ենք տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը։ Այս հնարավորությունը լավագույնս գնահատելու համար Ադրբեջանի հետ շարունակելու են անխափան և սերտ համակարգումը»:

Նախորդ Լուրը

Երևանը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանն ընդունել է հունվարին ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

29/04/2026
Անվտանգություն

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին ռազմական շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

29/04/2026
Թուրքիա

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանն ընդունել է հունվարին ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

29/04/2026

Ադրբեջանցիները վնաuել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

29/04/2026

Դոնալդ Թրամփը օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը

29/04/2026

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին ռազմական շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

29/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)