12-12-2025 / 04:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Քուվեյթի էմիրի մահվան կապակցությամբ

2023/12/18 12:09
Անվտանգություն, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Աաբահին և Քուվեյթի Պետության Նախարարների խորհրդի նախագահ Շեյխ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Քուվեյթի Պետության էմիրին ուղղված հեռագրում ասված է.

«Խոր ցավով ընդունեցինք Քուվեյթի Պետության էմիր Նորին վսեմություն Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի մահվան լուրը։ Շեյխ Նաուաֆն իր հմուտ և իմաստուն առաջնորդությամբ մեծ ներդրում է ունեցել Քուվեյթի զարգացման և զորացման գործում:

Այս ծանր պահին վշտակցելով և սատարելով Ձեզ՝ խնդրում եմ հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Ալ Սաբահ ընտանիքին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին»։

Քուվեյթի Պետության Նախարարների խորհրդի նախագահին ուղղված հեռագրում ասված է.

«Ցավով և տխրությամբ տեղեկացանք Ձեր հոր՝ Քուվեյթի Պետության էմիր Նորին վսեմություն Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի մահվան մասին։ Մեծ է նրա ժառանգությունն ինչպես Քուվեյթի շարունակական առաջընթացի ապահովման, այնպես էլ Քուվեյթի միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Վշտակցելով Ձեզ այս ծանր օրերին՝ խնդրում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից մեր ցավակցությունները փոխանցել Ալ Սաբահ ընտանիքին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին»։

Նախորդ Լուրը

ԱՄԷ-ն նախատեսում է աջակցել Հայաստանում բռնի տեղահանվածներին տրամադրվող ծրագրերին

Հաջորդ Lուրը

Փաշինյանը հույս է հայտնել Հայաստանում հյուրընկալել Կատարի Էմիրին

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026-ի սկզբին. Թրամփ

11/12/2025
Հայաստան

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու մրցույթը

11/12/2025
Մերձավոր Արևելք

Ուկրաինայի դեսպանին հրավիրել են Իսրայելի ԱԳՆ

11/12/2025
Հաջորդ Lուրը

Փաշինյանը հույս է հայտնել Հայաստանում հյուրընկալել Կատարի Էմիրին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգրկված մշակութային արժեքների թվով աշխարհում 2-րդն է

11/12/2025

Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026-ի սկզբին. Թրամփ

11/12/2025

Չեղարկվել է Մոսկվա-Երևան չվերթը

11/12/2025

Պուտինը կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում

11/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)