26-04-2026 / 07:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում փոխվում է կառավարության ղեկավարը․ Ի՞նչ օրակարգ է նախանշում փոփոխությունը

2024/02/05 14:40
Անվտանգություն, Վրաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հրաժարական է տալիս Վրաստանի վարչապետի պաշտոնից և ստանձնելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը։ Մինչ Ղարիբաշվիլին պաշտոնապես կհայտարարեր իր հրաժարականի մասին, վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը լուրեր էր տարածել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կփոխարինվեն պաշտոններով։ Այսպես, փետրվարի 1-ին «Վրացական երազանք» կուսակցության համագումարում Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես ընտրվեց Վրաստանի վարչապետի թեկնածու, իսկ արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կուսակցության նախագահ։ Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ կառավարության կազմում մեկ փոփոխություն է լինելու՝ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին փոխարինելու է Իրակլի Չիքովանին։

Հունվարի 29-ին վարչապետի պաշտոնից Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականն անմիջապես կասկածներ առաջացրեց՝ նա երկրորդ անգամ, կրկին անսպասելի, հրաժեշտ տվեց կառավարության ղեկավարի պաշտոնին։ Առաջին անգամ Ղարիբաշվիլին հրաժարական էր տվել 2015 թվականի վերջին՝ կոռուպցիոն սկանդալների ֆոնին, իսկ երկրորդ անգամ՝ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ասպարեզ երրորդ վերադարձից հետո, թեև Իվանիշվիլին ինքն էր խոստացել, որ վարչապետը չի փոխվի։ Վարչապետի պաշտոնը թողնելու իր որոշումը Ղարիբաշվիլին բացատրել է ռոտացիոն սկզբունքով ներքին վերադասավորմամբ՝ պատճառաբանելով, որ թիմում շատ հաջողակ առաջնորդներ կան, և անհրաժեշտ է հնարավորություն տալ մյուսներին։ Փորձագետների համար բավականին հաջողակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականն անակնկալ է եղել։ Սակայն վերլուծաբանները, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները այս որոշման հետևում տեսնում են Բիձինա Իվանիշվիլիի ազդեցիկ ձեռքը։  

Թվում է, թե Ղարիբաշվիլիի գործողություններում ինչ-որ բան նյարդայնացրել է Բիձինա Իվանիշվիլիին, ուստի վերոնշյալ փոփոխությունների պատճառ կարող են լինել մի քանիսը․

  • Այս տարի Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու, ուստի, նախընտրական քարոզարշավին ընդառաջ, Բիձինա Իվանիշվիլին հավանաբար զգացել է, որ թիմը պետք է ղեկավարի մի մարդ, ով չի եղել գործադիր իշխանությունում: Իրոք, Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության նախագահն էր, բայց գործադիր իշխանության մաս չէր կազմել և ֆորմալ առումով պատասխանատվություն չի կրում կառավարության տարիների գործունեության հետևանքների համար։
  • 2023 թ. դեկտեմբերի 30-ին Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականության մեջ շրջադարձի մասին և, ի թիվս այլ բաների, բացատրեց իշխող թիմում կոռուպցիոն ռիսկերից ապահովագրվելու անհրաժեշտությունը։ Իրակլի Կոբախիձեի անունն, ի տարբերություն Ղարիբաշվիլիի, կապված չէ աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի հետ, ինչն ընտրական տեսանկյունից ավելի շահեկան է դարձնում Կոբախիձեի դերը։ 
  • Միգուցե Իվանիշվիլիի աչքերում Ղարիբաշվիլիի քաղաքական կերպարը չափազանց ազդեցիկ է դարձել, ուստի Կոբախիձեի առաջխաղացումը վարչապետի պաշտոնում կարելի է բացատրել նրանով, որ Իվանիշվիլին ավելի շատ է վստահում նրան, նրանից սպառնալիք չի սպասում և չի կարծում, որ հետագայում նա չափազանց մեծ անկախություն կցուցաբերի։ Տեսականորեն նման վտանգ կարող է լինել Ղարիբաշվիլիից, քանի որ, ի տարբերություն Կոբախիձեի, Ղարիբաշվիլին ունի կողմնակիցներ, որոնց շրջանում նա մեծ վստահություն է վայելում։
Վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձե

Հետևելով «Վրացական երազանքի» վերջին տարիների գործունեությանը՝ տեսանելի է դառնում, որ այս կուսակցությունը վերածվում է միաձույլ, միատարր քաղաքական միավորման, որտեղ կուսակցական անդամների և առաջնորդների հրապարակային կարծիքների տարբերությունները հասցված են նվազագույնի։ Խիստ կասկածելի է, որ նոր վարչապետի նշանակումով վրացական իրականությունում էական փոփոխություններ տեղի կունենան, հատկապես վրացական արտաքին քաղաքականության առումով, քանի որ Իրակլի Կոբախիձեի և Իրակլի Ղարիբաշվիլիի տեսակետների տարբերություններ տնտեսության, ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ երբեք ի հայտ չեն եկել։ Նրանք միշտ ներկայացրել են մեկ քաղաքական թիմ՝ «Վրացական երազանքը»։ 

Ներքին փոփոխությունների առումով հնարավոր են զարգացումներ՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման, հնարավոր է գործադիր իշխանության կառույցներից պաշտոնյաների փոխարինման հետ, այլապես Իրակլի Կոբախիձեն նոր բան չի բերի վարչապետի պաշտոնում։

Վրացական փորձագիտական շրջանակներում գերակշռում է այն կարծիքը, որ Վրաստանում վարչապետի փոփոխությունն առաջին հերթին պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Վրացական երազանքի» հաշվարկներով և Ղարիբաշվիլիի շուրջ կոռուպցիայի մասին լուրերով։ Ըստ ընդդիմադիր ուժերի՝ վարչապետի փոփոխությունը պայմանավորված է ոչ թե Վրաստանի քաղաքացիների շահերով, այլ կապված է «Վրացական երազանքի» ներկուսակցական ինտրիգների և Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական խաղերի հետ։ Իսկ «Վրացական երազանքի» շատ անդամներ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Կոբախիձեին և ասում, որ վստահ են, որ Իրակլի Կոբախիձեն հաջողակ վարչապետ կդառնա՝ հանդես գալով միասնական «Վրացական երազանքի» դիրքերից։ (1,2,3,4,5,6,7)

Ըստ ամենայնի, կառավարության ղեկավարի փոփոխության հիմնական գործոններից են առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ կապված ընտրությունների վերաբերյալ իշխող կուսակցության հաշվարկների հետ։ Իշխող կուսակցությունը ցանկանում է ջախջախիչ հաղթանակի հասնել ընտրություններում, որպեսզի մեծ տարբերությամբ հաղթանակն այլևս չվիճարկվի, միևնույն ժամանակ հեշտությամբ կարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել խորհրդարանում։

Ո՛չ Ղարիբաշվիլին, ո՛չ Կոբախիձեն աչքի չեն ընկնում ընդդիմության նկատմամբ իրենց զիջողական վերաբերմունքով, ինչը նշանակում է, որ Ղարիբաշվիլին կշարունակի մնալ «Վրացական երազանքի» հանրային դեմքը՝ ստանձնելով իշխող կուսակցության նախագահի պաշտոնը: Դա կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ Ղարիբաշվիլին ընդունելի կերպար է «Վրացական երազանքի» ընտրազանգվածի մի մասի համար, և ընտրական տեսանկյունից ավելի լավ է նրան պահել։ Այսպիսով, կարելի է նշել, որ փոփոխությունների նպատակն է ստեղծել առավել հարմար հարթակ ակտիվ գործողությունների, ռիսկերի վերացման և նախընտրական քարոզարշավի դրական արդյունքների համար։

Էդվարդ Բերուջանյան

Նախորդ Լուրը

Իրանի, ՌԴ և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հաջորդ Lուրը

ԿԽՄԿ-ը Բաքվում այցելել է Արցախի նախկին ղեկավարներին և մյուս հայ գերիներին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026
Անվտանգություն

Ինչո՞ւ է Վրաստանում ստեղծվել ուժային կառույցները համակարգողի պաշտոն. մեկնաբանում է վրացագետը

23/04/2026
Հայաստան

«ՀԱԿՊ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում նախատեսված չէ»․ Նիկոլ Փաշինյան

23/04/2026
Հաջորդ Lուրը

ԿԽՄԿ-ը Բաքվում այցելել է Արցախի նախկին ղեկավարներին և մյուս հայ գերիներին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)