03-02-2026 / 08:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ու Ադրբեջանը նոր հանդիպումներ են պլանավորում ԱԳ նախարարների և փոխվարչապետերի մակարդակով

2024/02/21 18:46
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանը և Ադրբեջանը պլանավորում են արտաքին գործերի նախարարների և փոխվարչապետերի մակարդակով նոր հանդիպումներ անցկացնել։ Այդ մասին ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը հայկական կողմի համար մնում է առաջնահերթություն։

«Մյունխենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումից հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ արտգործնախարարների ու փոխվարչապետերի հանդիպման վերաբերյալ։ Հարցը քննարկվում է, թեև այս պահին հանդիպման օրվա և տեղի մասին դեռ հստակ տեղեկություն չկա»,- տեղեկացրեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է դիտարկել որպես կարևոր գործընթաց՝ ակնկալելով, որ երբեմն կարող է լինել առաջընթաց, երբեմն էլ հետընթաց, սակայն հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և այն հետևողականորեն առաջ է մղելու։

«Մոտ ապագայում արտգործնախարարների և փոխվարչապետերի հանդիպումները հնարավորություն կտան ընդհանուր առմամբ առաջ մղել խաղաղության օրակարգը»,- ասաց Գրիգորյանը։

Փետրվարի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին Մյունխենում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հանդիպման ժամանակ պայմանավորվել են երկու երկրների ԱԳ նախարարների և փոխվարչապետերի մակարդակով նոր հանդիպումներ կազմակերպել։

Նախորդ Լուրը

Ռուսաստանն ազատ է արձակել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցուն

Հաջորդ Lուրը

Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Ադրբեջան-Հայաստան բանակցությունները

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Հաջորդ Lուրը

Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Ադրբեջան-Հայաստան բանակցությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)