20-05-2025 / 19:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Միր» քարտերի խնդիրը և հակառուսականության հերթական կեղծ արշավը Հայաստանի դեմ

2024/03/25 12:54
Կարևոր, Հայաստան, Տնտեսություն

Վերջին շրջանում արտասահմանյան ԶԼՄ-ները սկսեցին տարածել տեղեկություններ այն մասին, թե իբր ՀՀ կենտրոնական բանկը որոշել է արգելել տեղական բանկերին սպասարկել ռուսական «Միր» վճարային քարտը՝ ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվելու սպառնալիքի պատճառով։

Այնինչ, ՀՀ ԿԲ-ն մարտի 19-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել: Ավելի ուշ ՀՀ առևտրային բանկերի մեծ մասը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ 2024թ.-ի մարտի 30-ից ի վեր հրաժարվում են համագործակցել ռուսական «Միր» վճարային համակարգի հետ։ Հայաստանյան բանկերից «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ն է շարունակելու սպասարկել «Միր» քարտերը։          

ՀՀ բանկերի նման որոշումից հետո միաժամանակ մի քանի կենտրոններից բազմաշերտ քարոզչական հարձակումներ են իրականացվել Հայաստանի դեմ՝ մեղադրելով Երևանին իբրև «հակառուսական հերթական քայլերի» մեջ։           

Հարկ է նշել, որ դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շրջանակում ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) կոչ է արել երկրներին խուսափել «Միր» քարտերով գործարքների իրականացումից: Իսկ արդեն 2024թ.-ի փետրվարի 23-ին Ազգային վճարային քարտերի համակարգը, որը հանդիսանում է «Միր» վճարային համակարգի օպերատորը, հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։

 Ընդհանուր առմամբ, ռուսաստանյան «Միր» քարտերն ամբողջությամբ կամ սահմանափակ ձևով ընդունվում են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։

Մինչդեռ, դեռևս 2022թ.-ի սեպտեմբերից ի վեր Ղազախստանի բանկերի մեծ մասը սկսել է դադարեցնել «Միր» քարտերի սպասարկումը: 2022թ.-ի հոկտեմբերի վերջին Ղրղզստանի գրեթե բոլոր խոշոր բանկերը դադարեցրել են երկրում «Միր» քարտերի սպասարկումը։ Պատժամիջոցների սպառնալիքի պատճառով համակարգի ծառայությունից հրաժարվել են նաև ՀՀ հարևան երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։         

Հավելենք, որ ԵԱՏՄ-ից դուրս համակարգը գործում է նաև Վենեսուելայում, Վիետնամում, Կուբայում, այսինքն՝ այն երկրներում, որոնք տարբեր մակարդակի խնդրահարույց հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։

Ստացվում է, նախ ռուսական «Միր» վճարային քարտերի արգելքը ՀՀ բանկերում  հենց այդ բանկերի որոշումն է, ոչ թե ՀՀ ԿԲ-ինը, բացի այդ այս պահի դրությամբ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով «Միր» վճարային քարտերը սպասարկելուց հրաժարվում են աշխարհի շատ երկրներում՝ այդ թվում հարևան Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում։

Նախորդ Լուրը

Վրաստանի վարչապետն այսօր կժամանի Հայաստան

Հաջորդ Lուրը

Պապիկյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող հավաքների ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին

Այլ Լուրեր

Թուրքիա

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025
Հայաստան

Հայաստան-Վրաստան սահմանին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում

20/05/2025
Ադրբեջան

ԼՂ հակամարտությունից հետո Ադրբեջանում փորձում են արմատախիլ անել անկախ մամուլի մնացորդները. RSF

20/05/2025
Հաջորդ Lուրը

Պապիկյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող հավաքների ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)