05-12-2025 / 01:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները․ Պայքարը լարված է Ստամբուլում և Անկարայում

2024/03/31 00:11
Uncategorized, Թուրքիա

Այսօր՝ մարտի 31-ին, Թուրքիայում մեկնարկել են հերթական տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Գրանցված ընտրողների թիվն ավելի քան 61 միլիոն 441 հազար է, որից առաջին անգամ քվեարկելու է շուրջ 1 միլիոն 32 հազարը։ Ընտրություններում մրցելու են թեկնածուներ՝ առաջադրված թվով 34 քաղաքական կուսակցությունից։ Երկրի ողջ տարածքում գործելու է ավելի քան 206 հազար ընտրատեղամաս։

Քաղաքական կուսակցությունների համար խիստ կարևոր է լինելու պայքարը մեծ քաղաքների՝ մետրոպոլիա մունիցիպալիտետների համար։ Այդպիսի կարգավիճակ ունեն Թուրքիայի թվով 81 նահանգներից 30-ը, ինչպիսիք են Ադանան, Անկարան, Անթալիան, Դիարբեքիրը, Էրզրումը, Էսքիշեհիրը, Գազիանթեփը, Հաթայը, Մերսինը, Ստամբուլը, Իզմիրը, Կայսերին, Մալաթիան, Քահրամանմարաշը, Տրապիզոնը, Շանլըուրֆան, Վանը և այլն։ Նշված 30 նահանգներում է ապրում երկրի ամբողջ բնակչության 66 միլիոնից ավելին, ինչն էլ պայմանավորում է դրանց ղեկավարների, մեջլիսների ավագանու անդամների ընտրությանը տրվող նշանակությունը։ Ընտրական կարգի համաձայն՝ քաղաքապետեր և գյուղապետեր են ընտրվելու ամենաշատ քվե ստացած թեկնածուները, իսկ ավագանու անդամները որոշվելու են ըստ կուսակցությունների ստացած ձայների։

2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախորդ՝ 2019թ․ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր Թուրքիայում գործող 12 կուսակցություն։ Ընտրապայքարը, սակայն, ընթացել էր հիմնականում երկու քաղաքական ուժի՝ «Ժողովուրդ» և «Ազգ» դաշինքների միջև։ «Ժողովուրդ» դաշինքի կազմում ներկայացված էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) և Դևլեթ Բահչելիի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ), իսկ «Ազգ» դաշինքի կազմում էին Քեմալ Քըլըչդարօղլուի քեմալական «Հանրապետական ժողովդրական» կուսակցությունը (ՀԺԿ) և ԱՇԿ-ից ներկուսակցական պառակտման հետևանքով առանձնացած աջ ազգայնական գործիչ Մերալ Աքշեների հիմնած «Լավ» կուսակցությունը (ԼԿ)։ 

Ընտրություններում հաղթել էր ԱԶԿ-ԱՇԿ դաշինքը՝ ձայների 51,64%-ով,  ընդդիմադիր ՀԺԿ-ԼԿ դաշինքը ստացել էր ձայների 37,57%-ը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ)՝ 4,2%: Չնայած իշխող դաշինքը հաղթել էր ընտրությունները, սակայն պարտվել էր երկրի այնպիսի մեծ քաղաքներում ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան, Անթալիան և այլն:

Ստամբուլում հիմնական ընտրապայքարն ընթացել էր «Ազգ» դաշինքի թեկնածու, ՀԺԿ-ական Էքրեմ Իմամօղլուի և «Ժողովուրդ» դաշինքի թեկնածու, ԱԶԿ-ական Բինալի Յըլդըրըմի միջև։ Կրկնակի ընտրությունների արդյունքում հաղթել էր Էքրեմ Իմամօղլուն՝ 54․21% ձայնով։ Նրան էր աջակցել նաև քրդամետ ԺԴԿ-ն, որը չէր առաջադրել թեկնածու։

Անկարայում «Ժողովուրդ» դաշինքի թեկնածուի՝ Մեհմեդ Օզհասեքիի նկատմամբ հաղթանակ էր տարել «Ազգ» դաշինքի թեկնածու, ՀԺԿ-ական Մանսուր Յավաշը՝ ստանալով 50․93% ձայն։ Իզմիրում ևս հաղթել էր ՀԺԿ-ական գործիչ Մուստաֆա Թունչ Սոյերը։ 

Արևելյան մի շարք բնակավայրերում հաղթել էր քրդամետ ԺԴԿ-ն, այդ թվում 3 մեծ քաղաքում՝ Դիարբեքիրում, Վանում և Մարդինում։ Պետությունը, սակայն, այս տարիների ընթացքում հեռացրել է ԺԴԿ-ական գործիչների մեծ մասին զբաղեցրած պաշտոններից՝ նրանց փոխարեն նշանակելով պետության ներկայացուցչին՝ քայում։

2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

2019թ․-ի ՏԻՄ ընտրություններում մեծ քաղաքների կորուստը բավականաչափ զգալի հարված էր Թուրքիայի տարիների առաջնորդ Ռ․Թ․ Էրդողանի և նրա գլխավորած քաղաքական ուժի համար։ Ընդդիմությունն առաջին շոշափելի հաղթանակն էր այդպիսով գրանցել 2002թ․-ից ի վեր, ինչը կարող էր և ի դեպ բավականաչափ խնդիրներ հարուցեց Էրդողանի համար 2023թ․ խորհրդարանական և նախագահական ընտրապայքարում։ 

Մասնավորապես Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետեր Իմամօղլուն և Յավաշը 2019-2023թթ․ իրենց քառամյա գործունեության ընթացքում հասցրին վայելել լայն ժողովրդականություն և նախագահական ընտրություններից առաջ հենց նրանց անուններն էր «վեցի սեղան» կոչվող ընդդիմադիր միավորման հնարավոր թեկնածուների շարքերում որպես ժողովրդի պահանջի արտահայտում։ Այդուհանդերձ «վեցի սեղանը» լայն քննարկումների և քաղաքական ինտրիգների արդյունքում առաջադրեց ՀԺԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը, որն էլ պարտվեց Էրդողանին։ 

Էրդողանը մայիսի 28-ի իր հաղթական ելույթում հենց սահմանեց հաջորդ նպատակը՝ հայտարարելով․ «Մեր առջև 2024-ն է։ Պատրա՞ստ եք հաղթել 2024-ին և՛ Ուսքյուդարում, և՛ Ստամբուլում տեղական ընտրություններում։ Կանգնել չկա, շատ ենք աշխատելու»։ Հարկ է նշել, որ Ստամբուլը կարևոր է Էրդողանի համար ոչ միայն որպես երկրի գլխավոր զարկերակ քաղաքի՝ շուրջ 16 միլիոն բնակչությամբ, այլ նաև ունի մեծ խորհրդանշականություն նրա քաղաքական կենսագրության տեսանկյունից․ 1994թ․-ին հենց Ստամբուլում ընտրությունները հաղթելով և  քաղաքապետ ընտրվելով է Էրդողանն սկսել իր քաղաքական վերելքը։ Հետևաբար այս ընտրություններում Ստամբուլն Անկարայի և Իզմիրի հետ միասին Էրդողանի գլխավոր նպատակն է, որով ամրապնդելու է նախորդ տարվա իր հաղթանակը, իր քաղաքական ուժի դիրքերը երկրում և միաժամանակ կասեցնելու կամ առնվազն խոչընդոտելու է ընդդիմության հեռանկարային թեկնածուի՝ Էքրեմ Իմամօղլուի քաղաքական ընթացքը։ 

Ընդդիմադիր ՀԺԿ-ի համար, իր հերթին, չափազանց կարևոր է ոչ միայն պահպանել նախորդ ընտրություններում հաղթանակած քաղաքների, շրջանների և մյուս բնակավայրերի կառավարումը, այլ նաև մեջլիսներում ունենալ ավագանիների թվական մեծամասնություն։ Այս ընտրություններում, ի դեպ, ՀԺԿ-ն չունի «Լավ» կուսակցության կամ քրդական շարժումը ԺԴԿ-ի փոխարեն ներկայացնող «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԺՀԺԿ) աջակցությունը խոշոր շատ բնակավայրերում, որտեղ հիմնականում վերջիններս առաջադրել են իրենց առանձին թեկնածուները։

ՊԱՅՔԱՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԵՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Այս տարի Ստամբուլի քաղաքապետի թեկնածություն է ներկայացրել 22 կուսակցական և 27 անկախ գործիչ։ Հիմնական պայքարը, սակայն, ընթանում է ՀԺԿ-ական Էքրեմ Իմամօղլուի և ԱԶԿ-ի թեկնածու Մուրադ Քուրումի միջև։ Վերջինս Էրդողանի նախորդ կառավարությունում զբաղեցրել է շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարի պաշտոնը։ 

«Ողջ թափով առաջ Ստամբուլին ծառայության գործում» կարգախոսով պայքարը սկսած Իմամօղլուին հաղթանակն այս անգամ շատ ավելի բարդ է։ Հօգուտ Քուրումի քարոզարշավ են այս օրերին իրականացնում ԱԶԿ-ական գրեթե բոլոր գործիչները՝ գործող կառավարության անդամների և նախագահ Ռ․Թ․ Էրդողանի գլխավորությամբ։ Սոցհարցումների միջինացված արդյունքները խոսում են գրեթե հավասար պայքարի մասին։

Իմամօղլուի հաղթանակը, սակայն, ամենայն հավանականությամբ թույլ է տալու պնդել, որ հենց նա է լինելու 2028թ․ ընտրություններում իշխող ուժի նախագահի թեկնածուի գլխավոր մրցակիցը։ Քուրումի պարտությունը, չնայած խիստ անցանկալի արդյունք կլինի Էրդողանի և նրա գլխավորած ուժի համար, սակայն, չի ներկայացվի որպես Էրդողանի անհաջողություն։ Ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն են ունենալու նաև այն ձայները, որ ստանալու են ԺՀԺԿ-ն, ԼԿ-ն, Ֆաթիհ Էրբաքանի «Նոր բարօրություն» և Ումիթ Օզդաղի «Հաղթանակ» կուսակցությունների թեկնածուները։

Անկարայում քաղաքապետի թեկնածություն է ներկայացրել 19 կուսակցական և 5 անկախ թեկնածու։ Հիմնական պայքարն ընթանալու է, սակայն, ՀԺԿ-ական Մանսուր Յավաշի և ԱԶԿ-ական Թուրգութ Ալթընօքի միջև։ Հատկանշական է, որ երկու թեկնածուներն էլ իրենց քաղաքական կարիերան սկսել են «Ազգայնական շարժում» կուսակցությունում։ Վերջին  սոցհարցումները ցույց են տալիս, որ առավելություն ունի ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավաշը։

Հեղինակ՝ Էլյա Հարությունյան

Նախորդ Լուրը

Քուրդ լրագրող․ «Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները կարող են լինել Էրդողանի վերջին ընտրությունները» (Մաս I)

Հաջորդ Lուրը

Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)