03-02-2026 / 06:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանազատումը

2024/05/13 10:25
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել սահմանի սահմանազատումը` հիմնվելով 2024 թվականի ապրիլի 19-ի ընդունված սկզբունքների վրա և շարունակել տեղում իրականացված առաջին սահմանազատման աշխատանքները։ Այս մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Համաձայն հայտարարության՝ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։

Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանն իրենց հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք և որպես 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շարունակություն։

Ֆրանսիան նաև կոչ է անում շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով և ողջունում է Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ հեշտացնելու այս բանակցությունները։

Նշվում է, որ Ֆրանսիան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ ի շահ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:

Նախորդ Լուրը

Մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Վրաստանի խորհրդարանը 3-րդ ընթերցմամբ պաշտպանել է ցույցերի պատճառ դարձած օրինագիծը

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի խորհրդարանը 3-րդ ընթերցմամբ պաշտպանել է ցույցերի պատճառ դարձած օրինագիծը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)