14-06-2026 / 18:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի նավթային բյուջեի կապիտուլյացիան

2020/03/20 13:53
Ադրբեջան, Կարևոր

2020 թվականի մարտի 13-ին Ադրբեջանի Հանրապետության ֆինանս­ների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ կորոնավիրուսը շոշափելի հարված է հասցրել երկրի տնտեսության, զբոսաշրջության, օդային տրանս­պոր­տի, հյուրանոցների գործունեության և հանրային սննդի ոլորտների վրա: Նա նշել է, որ ինչպես ցանկացած նավթ արդյունահանող երկիր, Ադրբեջանը նույն­պես տնտեսական վնասներ է կրել, սակայն երկրի պետբյուջեի կա­ռուց­վածքն այնպիսին է, որ նավթի գների նվազումն ուղղակի ազդեցություն չի ունենալու Ադրբեջանի ընթացիկ տարվա պետբյուջեի վրա: Այնուհետև Շարիֆովը իր հակասական կանխատեսումների մեջ ավելացրել է, որ նախնական հաշվարկ­ների համաձայն, անգամ նավթի ներկայիս 30-ից 35 ԱՍՆ դոլար գնի պայ­ման­նե­րում ազդեցությունն Ադրբեջանի եկամուտների վրա կազմելու է 270-ից 340մլն մանաթ (շուրջ 158-ից 200մլն ԱՄՆ դոլար), ինչը կազմում է պետբյուջեի եկամուտների 1,1-ից 1,4%-ը, որն այդքան էլ զգալի գումար չէ:

Բայց անդրադառնանք Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեին, համաձայն որի 2020թ. եկամուտները կազմելու են 24 մլրդ 134,5 մլն մանաթ (14,2 մլրդ ԱՄՆ դոլար), որի 56%-ը (13 մլրդ 530 մլն մանաթ՝ 7,9 մլրդ ԱՄՆ դոլար) նախատեսված է ապահովել նավթային ոլորտի եկամուտների հաշվին, իսկ նավթի մեկ բարելի գինը հաշվարկված է 55 ԱՍՆ դոլար արժեքով:

Ս.Շարիֆովի հայտարարությունը, որ Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեի կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, նավթի գների նվազումն ուղղակի ազդեցություն չի ունենալու երկրի ընթացիկ տարվա պետբյուջեի վրա պատկանում են ֆանտաստիկայի ժանրին և Շարիֆովի անհիմն հայտարարությունները ուղղված են ապատեղեկատվության հնարքներ կիրառելով չեզոքացնել Ադրբեջանում տիրող ներքին խուճապը: Աշխարհի բոլոր նավթարդյունահանող երկրներից, որոնց տնտեսությունը հայտնվել է նավթի գների անկման պատճառով լուրջ ռիսկերի գոտում, հատուկ առանձնացվում է Ադրբեջանը՝ վերջին 2-3 տարիների ընթացքում Ադրբեջանն ակտիվաց­րել է գլոբալ ածխաջրածնային հումքի արտահանումը, զգալիորեն մեծացրել է մասնակցությունը նավթի և գազի մատակարարման գործում, հայտարարել խոշոր ներդրումների մասին, ինչպես իր տարածքում, այնպես էլ այլ երկրներում: Տվյալ գործողությունների հակառակ կողմը դարձավ այն, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պարտքային բեռը սրընթաց ավելացավ՝ հասնելով 10 մլրդ ԱՄՆ դոլարի շեմին։ Նավթի գների անկումը փոխ­հա­տուցել նավթամթերքի արդյունահանման զգալի աճով չի ստացվի, երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ծրագիրը արագ արդյունավետ արդյունքների չի բերի, իսկ 2020 թվականի Ադրբեջանի բյուջեում նախատեսված խոշոր սոցիալական ծախսերի նվազեցմանը Իլհամ Ալիևի ռեժիմը չի գնա քաղաքական նկատառումներով:

Նախորդ Լուրը

Կաննի 73-րդ կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

Հաջորդ Lուրը

Իրանը միջազգային հանրությանը խնդրել է ԱՄՆ-ից պահանջել չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանում ավելի քան 800 հզ մարդ ունի ավելորդ քաշի խնդիր

12/06/2026
ԱՄՆ

Թրամփը հայտնում է Իրանի հետ մոտալուտ համաձայնության մասին, Թեհրանը՝ հերքում

12/06/2026
ԱՄՆ

Այս գիշեր շատ հուժկու հարված կհասցնենք Իրանին. Թրամփ

11/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանը միջազգային հանրությանը խնդրել է ԱՄՆ-ից պահանջել չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)