28-04-2026 / 00:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը

2024/05/15 12:59
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի կողմից Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումն արգելող օրինագծի ընդունման դեպքում մտադիր է վետո դնել դրա վրա: Այս մասին գրում է The Hill-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը վետո կդնի Ներկայացուցիչների պալատի հանրապետականների ​​օրինագծի վրա, որը կոչված է ճնշում գործադրելու նրա վրա Իսրայելին զենք ուղարկելու համար. (խմբ․՝ Սպիտակ տունը) փաստաթուղթը համարել է սխալ արձագանք` Իսրայելի նկատմամբ վարչակազմի մոտեցումը միտումնավոր խեղաթյուրելու համար», – նշում է պարբերականը։

Հանրապետականներն իրենց օրինագիծը ներկայացրել են այն բանից հետո, երբ օրեր առաջ Բայդենը նախազգուշացրեց, որ կհրաժարվի Իսրայելին մի քանի տեսակի հարձակողական սպառազինություն մատակարարելուց, եթե իսրայելցի զինվորականները գործողություն սկսեն Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում։

Օրինագիծը կոչ է անում անհապաղ պաշտպանության միջոցներ տրամադրել իսրայելցիներին, դատապարտում է մատակարարումները դադարեցնելու Բայդենի որոշումը և հաստատում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։

Ըստ the Hill-ի՝ Սպիտակ տունը հայտնել է, որ օրինագիծը «կխաթարի արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու նախագահի կարողությունը»։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան հայտարարության մեջ, ըստ the Hill-ի, նշված է, որ ԱՄՆ-ն միշտ կերաշխավորի, որ Իսրայելն ունենա իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ ամեն բան։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը մայիսի 13-ին ասել էր, որ նախագահի վարչակազմը «կտրականապես» դեմ է օրինագծին, և որ Սպիտակ տունը մտադիր է ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ վերջերս հաստատված անվտանգության աջակցության տրամադրումը, որով Իսրայելի համար նախատեսված է 15 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:

Նախորդ Լուրը

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Հաջորդ Lուրը

Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026
Անվտանգություն

Ձյուն, քամի, մերկասառույց․ Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել

27/04/2026
Անվտանգություն

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)