20-11-2025 / 06:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը՝ Տավուշում իրականացված սահմանազատման մասին

2024/05/16 13:56
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի այս փուլում ամենակարևոր արձանագրումը համարում է ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժով գոյություն ունեցած սահմանը վերարտադրելու  վերաբերյալ ձևավորված և հաստատված սկզբունքը, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով։ Այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքները։

Անդրադառնալով Ոսկեպար-Բաղանիս  հին ճանապարհի վերաբերյալ այս ընթացքում բարձրաձայնված մտահոգություններին՝ Փաշինյանը հավաստիացրեց, որ այն սահմանազատման արդյունքում ոչ միայն ամբողջությամբ ՀՀ դե յուրե վերահաստատված ինքնիշխան տարածքում է, այլև, ըստ էության, նոր հանգամանքների բերումով երթևեկության համար այլևս անվտանգ է դարձել։

Ինչ վերաբերում է Ոսկեպարի եկեղեցուն, ապա, ըստ վարչապետի, սահմանազատումից հետո  բավականին մեծ տարածություն է առկա եկեղեցու և սահմանային գծի հատվածում։

«Ինչո՞ւ խնդիր չկա Ոսկեպար-Բաղանիս և Բերքաբերի հատվածներում, որովհետև մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։

Ինչո՞ւ մենք որոշակի խնդիրներ կարող էինք ունենալ և ունենք Կիրանցի հատվածում․ էլի նույն պատճառով, որովհետև մենք որդեգրել ենք սկզբունք, որ  սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»,-պարզաբանեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ սկզբունքը, քարտեզագրական, քաղաքական և իրավական հիմքերի արձանագրումը շատ կարևոր է, քանի որ, ըստ էության, գործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր տեղամասերի և բոլոր հատվածների համար։

«Ընդ որում՝ սա կարևորագույն շարժառիթներից մեկն է, որ մենք համաձայնվել ենք այս սկզբունքը որդեգրել, որովհետև մենք հաշվի ենք առել, որ հիմա ստեղծում ենք ոչ միայն նախադեպ, այլև սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման հետագա ամբողջ գործընթացի համար։ Սա նշանակում է, որ և՛ Ադրբեջանի, և՛ մեզ համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի»,-պարզաբանեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ  այնտեղ, որտեղ կողմերը որոշակի փոխզիջումների անհրաժեշտություն կտեսնեն, ապա այդ հարցը կարող է քննարկվել երկրների օրենսդրություններին, ընթացակարգերին համապատասխան կերպով։

«Բայց այս փուլի ամենակարևոր արձանագրումն այն է, որ ձևավորվել է և հաստատվել է սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով, և ամբողջ երկայնքով մենք գնալու ենք գոյություն ունեցած, Խորհրդային Միության փլուզման պահին իրավական ուժ ունեցած սահմանը վերարտադրելու ճանապարհով»,-համոզմունք հայտնեց կառավարության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ սահմանազատման այն հատվածներում, որտեղ խնդիրներ կծագեն, կառավարությունը հետևողականորեն կլուծի։

«Ես ուղղակի համոզված եմ, որ մենք կայացրել ենք մի որոշում, որն անկյունաքարային է դեռևս 2019 թվականին մեր հայտարարած ռազմավարական նպատակն իրագործելու ճանապարհին։ Իսկ այդ ռազմավարական նպատակը ՀՀ ինքնիշխան, անկախ պետության գոյության հարատևության համար պայմաններ ստեղծելն է»,-ընդհանրացրեց ՀՀ վարչապետը։

Նախորդ Լուրը

Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը

Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)