20-11-2025 / 03:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանի կալանքը ևս երկարաձգել է

2024/05/16 15:41
Ադրբեջան, Արցախ, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է ևս 5 ամսով։

Նշենք, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվողների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և ներկա 8 ներկայացուցիչներ։ Դրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջին երկու օրվա ընթացքում նրանց բոլորի կալանքը երկարացվել է 5 ամսով։

Հիշեցնենք, որ 2022 թվականի աշնանը Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել Արցախ և 2022 թվականի նոյեմբերի 4-ից գլխավորել հանրապետության կառավարությունը։ 2023 թվականի փետրվարին այս պաշտոնից հեռանալուց հետո նա մնաց ապրելու Արցախում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից հետո Արցախի Հանրապետության իշխանությունները մեկ օր անց ընդունել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հրադադարի առաջարկը։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Արցախի բնիկ հայ բնակչությունը, փախչելով Բաքվի ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականությունից, ստիպված լքել է հանրապետության տարածքը՝ ապաստան գտնելով Հայաստանում։

Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից մեկ շաբաթ անց Վարդանյանը փորձել է լքել հանրապետությունը, սակայն սահմանային անցակետում ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Ադրբեջանը նրան մեղադրում է «սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ»։

Նախորդ Լուրը

Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա

Հաջորդ Lուրը

Իսրայելը ձգտելու է գրավել Թուրքիայից որոշ հատվածներ, եթե հաղթի ՀԱՄԱՍ-ին. Էրդողան

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելը ձգտելու է գրավել Թուրքիայից որոշ հատվածներ, եթե հաղթի ՀԱՄԱՍ-ին. Էրդողան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)