19-11-2025 / 21:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին

2024/05/22 12:17
Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Ղոլամհոսեյն Էսմայիլին մանրամասներ է ներկայացրել Արևելյան Ատրպատական Էբրահիմ Ռայիսիի այցից և տեղի ունեցած միջադեպից: Տեղեկությունը փոխանցում է իրանական «ISNA» լրատամիջոցը:

Էսմայիլին նշել է, որ Թավրիզից լավ եղանակային պայմաններում մեկնել են Խոդաֆարին, հետվերադարձին ևս, երբ նորից ուղղաթիռ են նստել, եղանակը լավ ու պարզ է եղել, իսկ թռիչքի ճանապարհին մառախուղ չի եղել:

«Նախագահին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն, որպես հրամանատար, հրահանգեց, որ բարձրություն վերցնենք և ամպերի վերևից ճանապարհը շարունակենք: Ուղղաթիռները մեծացրին թռիչքի բարձրությունը և մոտ 30 վարկյան անց մեր օդաչուն հասկացավ, որ նախագահի ուղղաթիռը չկա»,- պատմել է Էսմայիլին՝ հավելելով, որ իրենց ուղղաթիռը պտտվել է մի քանի անգամ և ռադիոկապ հաստատել չի հաջողել: Նրա խոսքով՝ միայն 30 վարկյան անց իրենց ուղղաթիռը վայրէջք է կատարել Սունգունի հանք:

«Ուղղաթիռի ուղևորների հետ կապ էին փորձում հաստատել, սակայն ոչ ոք չէր պատասխանում: Հետո մեզ ասացին, որ զանգել են կապիտան Մուստաֆավիի բջջային հեռախոսին և պարոն ալ-Հաշեմն է պատասխանել և ասել, որ ձորն է ընկել, բայց չի ասել, թե ինչ է եղել: Հետո, երբ ես կապ հաստատեցի, պարոն ալ-Հաշեմն ասաց՝ «լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ ինչ է եղել, չգիտեմ՝ որտեղ եմ, ծառերի տակ եմ, ոչ մեկի չեմ տեսնում, մենակ եմ»»,- հայտնել է Էսմայիլին:

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը շարունակել է՝ հավելելով, որ ալ-Հաշեմի՝ անտառի նկարագրությունը ստանալուն պես շտապօգնություն և բուժանձնակազմ են վերցրել և մեկնել դեպքի վայր:

«Պարոն ալ-Հաշեմի հետ մի քանի անգամ խոսել ենք, երևի մոտ երեք ժամ պատասխանել է զանգերին: Հետո պարզվեց, որ բոլորը միանգամից են նահատակվել, իսկ պարոն ալ Հաշեմը՝ մի քանի ժամ անց»,- ասել է Էսմայիլին՝ շեշտելով, որ ոչ պայթյունի ձայն է եղել, ոչ կրակ, ոչ էլ ծուխ։

Պաշտոնյայի խոսքով՝ երբ փրկարարները հասել են դեպքի վայր, եղանակն ամբողջովին փոխվել էր:

«Ես չգիտեմ, թե ուղղաթիռային թռիչքի համար եղանակային պայմանների ստանդարտը որն է, բայց այն, ինչն իմ աչքով եմ տեսել, այն էր, որ թռիչքի ժամանակ պայմանները սովորական էին: Միայն մի ձորում և մի շատ սահմանափակ հատվածում ենք ամպ տեսել, որը ես չեմ կարող ասել թռիչքը կանխարգելող գործոն կարող էր լինել, թե չէ»,-ասել է նա:

Նախորդ Լուրը

Փաշինյանը մեկնել է Իրան

Հաջորդ Lուրը

Մայիսի 28-ին Իսպանիան կճանաչի Պաղեստինը որպես պետություն. Իսպանիայի վարչապետ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հայաստան

Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին. Օլիվիե Դըկոտինյի

19/11/2025
Հաջորդ Lուրը

Մայիսի 28-ին Իսպանիան կճանաչի Պաղեստինը որպես պետություն. Իսպանիայի վարչապետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)