20-11-2025 / 03:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիացի սենատորը կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանին

2024/05/23 15:55
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Քաղաքականություն

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ մեղադրելով նրան Նոր Կալեդոնիայում ապակայունացման, Արցախում էթնիկ զտումների և հայկական տարածքների բռնազավթման մեջ:

«Որոշ երկրներ շարունակում են միջամտել իրենց վարկանիշը ապօրինաբար բարձրացնելու համար։ Մենք բոլորս հիշում ենք Կատարի և Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունն»՝ ուղղված Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի դեմ»,- X- իր միկրոբլոգում գրել է Բուայեն:

Սենատորը մատնանշել է, որ միջամտության նման ձևը նպատակ ունի ապակայունացնել ժողովրդավարությունները:

«Նոր Կալեդոնիան, օրինակ, գտնվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Չինաստանի դաժան ազդեցության տակ, որոնք ձգտում են ապակայունացնել Ֆրանսիան և շահագործել նրա ռեսուրսները՝ օրինակ նիկելը»,- հայտարարել է ֆրանսիացի սենատորը:

Նրա խոսքով՝ հեռուստատեսության հաղորդումները ցույց են տվել, որ Նոր Կալեդոնիայի որոշ «անկախ» գործիչներ կրել են ադրբեջանական դրոշներով շապիկներ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են ցուցարարների պատկերներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարներով: Սենատոր Վալերի Բուայեն հավելել է, որ Ֆրանսիան դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ, իսկ հարձակման հետևում կանգնած է Ադրբեջանը։

«Հարձակման առաջնագծում Ադրբեջանն է՝ մի երկիր, որն ունի տոտալիտար ռեժիմ՝ կախված գազի վաճառքից, Արցախում էթնիկ զտումներից, հայերի տեղահանումից և միջազգայնորեն ճանաչված պետության ինքնիշխանության ոտնահարումից»,- շարունակել է սենատորը:

«Հաշվի առնելով Նոր Կալեդոնիայում տիրող իրավիճակն՝ առաջարկում եմ, որ 2022 թվականին խորհրդարանի և Սենատի կողմից քվեարկված Ադրբեջանի ակտիվների սառեցումը վերջապես ուժի մեջ մտցնել, իսկ այդ միջոցներն ուղղել վնասը վերականգնելու համար, որը Նոր Կալեդոնիայում կազմում է գրեթե 1 միլիրադ եվրո»,- ասել է Բուայեն։

Նախորդ Լուրը

Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» Կոնդը. «Գեղարդ» հիմնադրամ

Հաջորդ Lուրը

Թուրքիայի բնակչությունը 2040-ին կհասնի 100 միլիոնի

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիայի բնակչությունը 2040-ին կհասնի 100 միլիոնի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)