25-08-2026 / 10:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե կառավարությունը շարունակի իր գործողությունները. Բորել

2024/06/24 14:11
Անվտանգություն, Վրաստան

Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի համար, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս ուղեգիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Եվրամիության խորհրդի նիստին։

«Եվրամիության դռները Վրաստանի համար այժմ բաց են: Բայց, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն», – Բորելի խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը:

ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտնել է, որ ձեռնարկվող նախնական քայլերը, որոնք քննարկվում են ԵՄ արտգործնախարարների կողմից, կարող են ներառել Վրաստանի անվտանգության ուժերի ֆինանսավորման կասեցում, կառավարության ֆինանսավորման կրճատում կամ բարձր մակարդակի շփումների խզում։ 

«Մենք չենք ցանկանում, որ սա ազդի բնակչության վրա», – ասել է Բորելը՝ հավելելով, որ հունիսի 24-ին ոչ մի վերջնական որոշում չի ակնկալվում։

Վրաստանը 2023 թվականին պաշտոնապես դարձել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու։ Երկրում հունիսի սկզբին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը մեծ քննադատության է արժանացել ԵՄ-ում և ԱՄՆ-ում, ինչպես նաև ուղեկցվել է բազմահազարանոց ցույցերով երկրի ներսում։ Օրինագիծը ենթադրում է ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում արտասահմանյան ուժի շահերը խթանող կազմակերպությունների գրանցամատյանում, եթե նրանց տարեկան եկամտի 20 %-ը ֆինանսավորվում է արտասահմանից։

Նախորդ Լուրը

Ահաբեկչություն Դաղստանում․ զոհվել է ոստիկանության 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ

Հաջորդ Lուրը

ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխում Կրետե՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

24/08/2026
ԱՄՆ

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026
Անվտանգություն

Իրանը հարևաններին զգուշացրել է չմիանալ երկրի դեմ տնտեսական պատերազմին

24/08/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում․ ՌԴ ԱԳՆ

25/08/2026

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ

25/08/2026

Հորմուզի նեղուցում պատերազմի մեկնարկից ի վեր 20 նավաստի է զոհվել

25/08/2026

Պակիստանն ու Իրանը «նշանակալի առաջընթաց» են արձանագրել պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)