27-08-2026 / 08:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանում սպանվել է «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեն

2024/07/31 10:02
Անվտանգություն, Կարևոր, Մերձավոր Արևելք

«ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն սպանվել է Թեհրանում, հայտարարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

Իսմայիլ Հանիյեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են, երբ նրանց նստավայրը թիրախավորվել է Թեհրանում, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։

Գործակալությունը պարզաբանում է, որ նախօրեին Հանիյեն Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։

Իրանը մանրամասներ չի հաղորդել, թե ինչպես է սպանվել Հանիյեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է:

«Ալ-Հադաս» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Իսմայիլ Հանիյեն սպանվել է Թեհրանի ժամանակով գիշերը ժամը երկուսին «բառացիորեն անկողնում»՝ ուղիղ հրթիռի հարվածի հետևանքով։

«ՀԱՄԱՍ» ծայրահեղական խմբավորումը հարձակումն անվանել է «դավաճանական» և հայտարարել, որ դրա պատճառը «սիոնիստական նենգ հարձակումն է»:

Իրանի պետական հեռուստատեսության վերլուծաբաններն Իսրայելին են մեղադրել հարձակման համար, նշում է The Times of Israel-ը՝ ընդգծելով, որ Իսրայելը չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «ՀԱՄԱՍ»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Նախորդ Լուրը

Իսրայելը ավիահարված է հասցրել Բեյրութին

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026
Թուրքիա

Թուրքիայի ԿԳ նախարարը հայտնել է՝ հայկական դպրոցներում ՀՀ քաղաքացի աշակերտների վերաբերյալ նոր կարգավորում չկա. Ակոս

26/08/2026
Իրան

Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

26/08/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026

Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

26/08/2026

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)