18-07-2026 / 06:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են

2020/03/31 09:28
Արցախ, Քաղաքականություն

Արցախի Հանրապետությունում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ Մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.

1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն

2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 

3. «Անկախության սերունդ» կուսակցություն 

4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն 

5. Արցախի հեղափոխական կուսակցություն

6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 

7. Արցախի «Արդարություն» կուսակցություն

8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն

9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն

10. Արցախի Պահպանողական կուսակցություն

11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն

12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

Նախորդ Լուրը

Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված 2 զինծառայողի և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Հաջորդ Lուրը

Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 10․827-ի

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ հետախուզությունը Թուրքիայի կողմից ամերիկյան ընտրությունների վրա ազդելու փորձեր է արձանագրել

17/07/2026
Թուրքիա

Ուկրաինայի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունից ժամեր անց ՌԴ-ն սահմանափակել է թուրքական մրգերի ներմուծումը

17/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 10․827-ի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026

Թբիլիսիում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները

17/07/2026

Վրաստանը Եվրոպայում 2-րդն է համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու տնտեսական պատրաստվածությամբ

17/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)