04-12-2025 / 16:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի տարածք կարող է վերածվել կա՛մ շրջադարձային կետի, կա՛մ ռազմավարական սխալի․ Financial Times

2024/08/13 17:29
Անվտանգություն, Քաղաքականություն

Բրիտանական The Financial Times-ի խմբագրական խորհուրդն իր խմբագրական սյունակում անդրադառնում է ՌԴ Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի ռիսկային քայլին։

Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի անսպասելի հակահարձակումը, որը 2022-ի վերջին Խարկովում Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքի արագ ազատագրումից ի վեր ամենամեծ առաջխաղացումն է երկու կողմերի համար, համարձակ քայլ է։ Սակայն դա նաև մեծ ռիսկ է։ Ուկրաինայի լավագույն զորքերի մի մասը արևելյան ճակատի պաշտպանությունից հեռացնելը կարող է անմիտ թվալ։

Պարգևները կարող են գերազանցել ռիսկերը, եթե Կիևին հաջողվի թույլ չտալ, որ այս քայլը վերածվի չափազանց թանկարժեք գործողության։ Ուկրաինայի՝ սեփական սահմանից այն կողմ 30 կմ-ից ավելի առաջխաղացումը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ է, երբ Ռուսաստան օտար զորք է մտնում, սկսվեց նախորդ երեքշաբթի։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին դա հաստատեց միայն շաբաթ օրը՝ չխոսելով ռազմական գործողության նպատակների մասին։

Սակայն հակառակորդի տարածքում հարձակողական առաջխաղացմամբ իրադրությունը բեկելու կամ ռազմական փակուղուց դուրս գալու փորձը վաղուց կիրառվող մարտավարություն է։ Այս դեպքում դա կարող է թեթևացնել Ուկրաինայի զինված ուժերի վրա եղած ճնշումը՝ ռուսական որոշակի ուժերի հեռացնելով Դոնբասից, որտեղ Մոսկվան այս տարի ծանրարժեք, բայցև կայուն հաջողություններ է ունեցել։ Դա նաև բացահայտում և օգտագործում է Ռուսաստանի ամենամեծ խոցելիությունը՝ նրա հսկայական սահմանները։

Դա կարող է Մոսկվային ստիպել իր սահմանները նմանատիպ ներխուժումներից պաշտպանելու նպատակով վերատեղաբաշխել զորքերն ու տեխնիկան, որն այլապես կարող էր օգտագործվել Ուկրաինայում։ Ակնհայտորեն նյարդայնացած նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում թույլ տալ, որ դա կրկնվի։ Իրոք, Ուկրաինայի առաջխաղացման ամենամեծ ազդեցությունը հոգեբանական է։ Մոտ երկուսուկես տարի պատերազմում հյուծված ուկրաինացիների համար,- որոնց շրջանում հարցումները ենթադրում են, որ նրանք ավելի են հակվում խաղաղ բանակցություններին,- դա վկայությունն է, որ իրենց բանակը դեռ կարող է դրական անակնկալներ մատուցել։

Ռուսաստանում դա խարխլում է Կրեմլի մեծ ջանքերի գնով պահպանված անպարտելիության խոսույթը։ Տեղական որոշ լրատվամիջոցների հրապարակումներ վկայում են Կուրսկում և հարակից Բելգորոդի շրջանում վախի և խուճապի մասին՝ սահմանային տարածքներից հազարավոր մարդկանց տարհանմամբ։ Ուկրաինան նաև սովորել է, որ մարտադաշտում հաջողությունը լավագույն միջոցն է՝ համոզելու իր միջազգային դաշնակիցներին ավելացնելու ռազմական օգնությունն ու տեխնիկայի մատակարարումները։

Իր այս՝ մեծապես արագաշարժ հարձակման համար Արևմուտքից մատակարարվող զրահատեխնիկայի և հակաօդային պաշտպանության օգտագործմամբ Կիևը պատգամ է հղում արևմտյան մայրաքաղաքներին, որ աջակցությունն ապարդյուն չէ: Ու թեև մեծ հարց է՝ ձեռքբերումները երկարաժամկետ պահպանելու համար Կիևն ունի՞ մարդկային ուժ և տեխնիկա, ռուսական որոշ տարածքներ պահելը Մոսկվայի հետ ցանկացած բանակցություններում կարող է ուժեղացնել նրա դիրքերը: Ուկրաինայի ռիսկային խաղի մեծ վտանգներից մեկն այն է, որ նա կարող է ոչ միայն ուժով դուրս մղվել Կուրսկից, այլև այնպիսի քանակությամբ զորք և տեխնիկա կորցնել, որ ի վիճակի չլինի այլևս զսպել ռուսներին։

Մեկ այլ ռիսկ է, որ Ռուսաստանը, հայտարարելով իր տարածքային ամբողջականության խախտման վտանգի մասին, սպառնա ընդլայնել հակամարտության գործիքակազմը։ Պուտինին մեծ պատրվակ պետք չէ իր միջուկային սուրը ճոճելու համար։ Այնուամենայնիվ, չնայած Կիևի ամբողջ քարոզչությանը՝ ռուսական մեկ շրջանի մասի գրավումն իրականում գոյաբանական սպառնալիք չէ Ռուսաստանի համար։ Իսկ դա արևմտյան երկրների համար զսպիչ գործոն է՝ սատարելու Կիևի վճռական գործողություններին։

Արևմտյան մայրաքաղաքները, կարծես հանկարծակիի գալով ուկրաինական առաջխաղացումից, իրենց հրապարակային հայտարարություններում լուռ հավանություն են հնչեցրել։ Նրանք պաշտպանել են Կուրսկի գործողություններում Արևմուտքի մատակարարած զենքերն օգտագործելու Կիևի իրավունքը՝ նշելով, որ ըստ միջազգային իրավունքի, օտար երկրի հարձակումից պաշտպանվող երկիրը կարող է դա անել նաև հարձակվողի տարածքում։

Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի տարածք դեռ կարող է վերածվել կա՛մ շրջադարձային կետի, կա՛մ ռազմավարական սխալի, կամ էլ դրանցից ոչ մեկի։ Սակայն ռազմական հաջողության կամ ռազմական որոշակի ձեռքբերումների միջոցով դիվանագիտական դիրքերի ուժեղացումը երբեմն համարձակ քայլեր է պահանջում։ Ուկրաինայի նախագահը, ոչ առաջին անգամ, հենց այդպիսի քայլ է արել։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Source: Civilnet.am
Նախորդ Լուրը

Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Հաջորդ Lուրը

ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար հաստատել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցների համաձայնագիր

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)