25-05-2026 / 21:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չինաստանը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկին». Մին Չեն

2024/08/16 14:23
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Չինաստանը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և պատրաստ է աջակցել ցանկացած նախագծի, որն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Հայաստանում ՉԺՀ–ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը` պատասխանելով Sputnik Արմենիային հարցին։

Նրա խոսքով` տվյալ նախագիծն ուղղված է ենթակառուցվածքների ստեղծմանն ու ճանապարհների կառուցմանը։ Այդ առումով երկրների միջև արդեն համագործակցություն է հաստատվել։

«Չինաստանն աջակցում է խաղաղ ճանապարհով տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը և կարծում է, որ դրանք պետք է լուծվեն բացառապես երկխոսության ճանապարհով։ Կայունությունն ու խաղաղությունը կարևոր գործոն են տնտեսության զարգացման համար», – ասել է Չենը։

Չինացի դիվանագետը նշել է, որ այս տարածաշրջանի բոլոր երկրները Չինաստանի լավ գործընկերներ են, այդ իսկ պատճառով Պեկինը մտադիր է հետագայում ևս զարգացնել համագործակցությունը Երևանի հետ տարբեր ոլորտներում։

Չենն ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր երկու երկրների փոխգործակցությունը կայուն զարգանում է։

«Մենք լավ արդյունքների ենք հասել տարբեր ոլորտներում։ Երկու երկրներն էլ համավարակի ժամանակ ծանր շրջան ապրեցին` օգնելով միմյանց, ինչը մեր ժողովուրդների միջև ամուր բազմադարյա բարեկամության վկայությունն է», – հայտարարել է նա։

Նա շեշտել է, որ Հայաստանը առաջիններից մեկն աջակցեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին, և հավելեց, որ հայկական շուկայի և տեղական արտադրանքի նկատմամբ չինական ձեռնարկությունների հետաքրքրությունն աճում է, իսկ Շանհայի միջազգային ցուցահանդեսը, որը կանցկացվի Շանհայում 2024 թվականի նոյեմբերին, հնարավորություններ կբացի հայ ձեռնարկատերերի առաջ։

Նախորդ Լուրը

ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը հայտարարություն է տարածել

Հաջորդ Lուրը

Ռուսաստանն անկեղծորեն թանկ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026
Հայաստան

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026
Հայաստան

ՀՀ-ն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

25/05/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանն անկեղծորեն թանկ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026

ՀՀ-ն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

25/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)