19-06-2025 / 07:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը հայտարարություն է տարածել

2024/08/16 11:44
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ-ի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտնել է, որ արդեն վայր է դրել զգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը:

«Հարգելի հայրենակիցներ,

ես գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի թույլ տվեք իմ գործունեության այս հանգրվանում, նախ, շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի անդամներին և նրա հազարավոր համակիրներին` հանուն Հայրենիքի շենացման մեր համատեղ աշխատանքի համար:

1988 թվականից ի վեր` Հայաստանի անկախության նվաճման և ամրապնդման համար պայքարում ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացման գործում:

Առանձնապես կարևոր եմ համարում Ազգային ժողովում իմ 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես գալով, նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ, ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը:

Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության իմ գործընկերներին` արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար:

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, մեր անհատական ու խմբային ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե չլիներ Ձեր հավատը, վստահությունը և բոլորանվեր աջակցությունը, որ ստացել ենք հատկապես մեր երկրի համար վճռորոշ ու ճակատագրական պահերին: Իմ որդիական խոնարհումը Ձեզ»,- Facebook-ի իր օգտահաշվում գրել է Արսենյանը:

Նախորդ Լուրը

ՀՀ-ում Կանադայի դեսպանը Կապանում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցներին

Հաջորդ Lուրը

Չինաստանը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկին». Մին Չեն

Այլ Լուրեր

Թուրքիա

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025
Անվտանգություն

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025
Անվտանգություն

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Հաջորդ Lուրը

Չինաստանը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկին». Մին Չեն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)